211652_close_icon
views-count19258 դիտում article-date 18:30 07-12-2018

Այս անմե՜ղ երեխային ու իր չքավոր ընտանիքին սննդի, գումարի և այլնի տեսքով րոպե առաջ օգնություն է հարկավոր

Արցունքն անմե՜ղ աչքերին մեծ դժվարությունները անտրտունջ հաղթահարող Աստծո Գանձ փոքրի՜կ Լիլիթը՝ այս անու՜շ երեխան, այսօր վիրահատվել է։ Եվ, փառք Աստծո, վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն նրանց օգնելու ճարահատյալ կոչին՝ սննդով, գումարով և այլն, երեխայի մայրիկի փոխանցմամբ, ոչ ոք չի արձագանքել։ Չի կարելի ասել, որ մարդիկ անտարբեր են, բայց պետք է փաստել, որ մարդիկ այսօր առավել տարված են իրականում ոչինչ չփոխող «ընտրություններ» կոչված թատերական ինքնախաբկանք ներկայացումով (որի վրա հսկայական գումարներ են վատնվում, այնինչ…), որի բեմահարթակից իրեն հուսացող ժողովրդին «ախորժելի», երբեմն էլ խիստ կասկածելի խոստումներով են կերակրում, որ խոստումատուները իշխանություն յուրացնեն, իսկ Լիլիթի նման առողջական խնդիրներ ունեցող չքավոր ու կենսական կարիքների մեջ թաղված ընտանիքների զավակները արցունքոտ աչքերով մշտապես տառապեն իրենց բաժին հասած փորձություններից՝ անտեսված ու առանց հույսի։ 17- ամյա Կարեն Փոլադյանը ունի քայլելու խնդիր եւ բարերարների օգնության կարիքը։ Այս անմե՜ղ երեխային ու իր չքավոր ընտանիքին սննդի, գումարի և այլնի տեսքով րոպե առաջ օգնություն է հարկավոր, որ կարողանան իրենց անել դժվարությունները հաղթահարել ու ոտքի կանգնել հենց ֆիզիկապես։ Խնդրում եմ ուշադրություն սևեռել կյանքի իրողությանը, որի մեջ այս խեղճ երեխայի անօգնականությունն է երկու լու՜յս աչքերով մեզ նայում, և անխնա՛ տարածել, տարածե՛լ ու ով կարող է՝ օգնել։ Երեխայի մոր՝ Լիանայի հեռախոսահամարն է 077-01-34-70:

Նմանատիպ նյութեր