Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բասկետբոլի Ա լիգայի առաջին շրջանի ամենաարժեքավոր խաղացողը Լոգան Պրիմերանոն է

Բասկետբոլի Ա լիգայի առաջին շրջանի ամենաարժեքավոր խաղացողը Լոգան Պրիմերանոն է

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության 2020/21 մրցաշրջանի առաջին հատվածի լավագույնների անունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քվեարկությանը մասնակցել են մարզասերներն ու պրոֆեսիոնալ ժյուրին: Մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն հնգյակ. Լոգան Պրիմերանո(Ուրարտու), Ռեջի Ջիորջ(ԲԿՄԱ), Ջորդան Ուաթսոն (Դվին), Ուիլիամ Ջենքինս(Կիլիկիա), Դամիան Արչեր(Մեդ Ֆոքսիս):

 Ամենաարժեքավոր խաղացողը Լոգան Պրիմերանոն (Ուրարտու) է, որը ստացել է ձայների ամենամեծ տոկոսը:

Լավագույն հայ բասկետբոլիստ՝ Արկադի Մկրտչյան (Մեդ Ֆոքսիս): Մինչև 20 տարեկան լավագույն բասկետբոլիստները երկուսն են` Դավիթ Քարամյան (Մեդ Ֆոքսիս) Նարեկ Սարգսյան(Մեդ Ֆոքսիս):

Հայաստանի բասկետբոլի առաջնության առաջին կեսից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Երևանը ներկայացնող թիմեր` «Վահագնի սիթի»-ն և «Մեք Ֆոքս»-ն ունեն 25-ական միավոր: 3-րդ տեղում «Ուրարտու»-ն է: «Դվին»-ը 4-րդն է 21 միավորով: 5-րդ հորիզոնականում «Սուպերսոնիքս»-ն է, նրան հաջորդում են «Էրեբունի»-ն, «Կիլիկիա»-ն և ԲԿՄԱ-ն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]