×


«Եղել ենք, կանք ու կշատանանք». ծնվել է Սիլվա Հակոբյանի երկրորդ երեխան

Սիլվա Հակոբյանի եւ Նորայր Մանուկյանի ընտանիքը համալրվել է: Երգչուհին դուստր է ունեցել, որին անվանել են Սառա:

Սիլվան սոցցանցային իր էջերում հրապարակել է նորածնի առաջին լուսանկարը եւ գրառում կատարել:

«Երկար էի մտածում՝ կիսվե՞լ ձեզ հետ այսօրվա իմ երջանկությամբ, թե ոչ, բայց հասկացա, որ պետք է կիսվել ու թշնամուն եւս մեկ անգամ ապացուցել, որ մենք եղել ենք, կանք ու կշատանանք: Բարով ես եկել լույս աշխարհ, իմ Սառա: Թող քո ու մեր հրաշք մանուկների ծննդով խաղաղություն, սեր ու միասնություն տիրի իմ Հայաստան աշխարհում: 17.09.22»,- նշել է նա:

Երգչուհու եւ ամուսնու առաջնեկը՝ Միլան, երեք տարեկան է:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին