Wednesday, 24 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին

Հայաստանում ՉԺՀ-ի այսպիսի մուտքը կսրի գերտերությունների մրցակցությունը տարածաշրջանում

Չինաստանը սկսել է ավելի տեսանելի քայլերով ցույց տալ Հարավային Կովկասում ունեցած իր հետաքրքրությունները, և դրա վառ դրսևորումը թերևս Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ մեծ դեսպանատուն կառուցելու նախաձեռնությունն է: Հասկանալի է, որ եթե նման մեծ դեսպանատուն է կառուցում, այնտեղ փոքրաթիվ աշխատակազմ չի պահելու: Բնականաբար, կընդլայնի իր դիվանագիտական կորպուսը՝ կավելացնի իր դիվանագետների թիվը, ռազմական կցորդի գրասենյակը կընդլայնի, առևտրային ներկայացուցչություն և տնտեսական մեծ թիմ կունենա և այլն: Սա նշանակում է, որ Չինաստանն այս տարածաշրջանում իր ազդեցությունն է ցանկանում ուժեղացնել և դա անել հենց Հայաստանի միջոցով:

«Խոշոր դեսպանություն ունենալը, իհարկե կարևոր երևույթ է և նշանակում է, որ Չինաստանը տարածաշրջանում իր ներկայությունը պատկերացնում է Հայաստանի միջոցով։ Ակնհայտ է, որ այդ կամուրջը չէր կարող լինել եվրոպական կողմնորոշմամբ Վրաստանը կամ թուրքական կողմնորոշմամբ Ադրբեջանը»,-  գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Տնտեսական քողի տակ աշխարհաքաղաքական ներկայացվածություն

Վերջինիս ներկայացմամբ՝ այս տարածաշրջանում Չինաստանը ցանկանում է տնտեսական ներկայացվածությունն ավելացնել՝ ներդրումներ անել խոշոր ծրագրերում և այդ նպատակով օգտագործել ՀՀ ընձեռած հարթակը: «Չինաստանը վերջին տարիներին աշխարհում շատ լուրջ ներդրումային ծրագրեր է իրականացնում: Եվ դա իր տնտեսական ակտիվ քաղաքականությունն է: Նա տարածաշրջանում կարող է քաղաքական ներգրավվածություն չունենալ, բայց տնտեսական բաղադրիչը շատ կարևոր է դառնում նրա արտաքին քաղաքականության համար: Չինաստանն ունի մեծ ֆինանսական միջոցներ, ազատ ֆինանսական ռեսուրսներ և ցանկանում է ԱՄՆ-ին լուրջ տնտեսական մրցակից դառնալ: Ու սա անխուսափելի է, քանի որ, գնահատականների համաձայն, Չինաստանը արդեն ԱՄՆ-ից առաջ է անցել ու դարձել է աշխարհի թիվ մեկ տնտեսությունը»,- ասում է Ս. Սարգսյանը:

Չինացի գործարարները երբեմն այցելում են Հայաստան և բիզնես-հետաքրքրություններ դրսևորում, օրինակ, Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության մեջ: ՀՀ էներգետիկ ոլորտում կամ այլ ենթակառուցվածքների դեպքում նույնպես քննարկումներ են եղել: Ի վերջո, Չինաստանը ցանկանում է վերագործարկել Մետաքսի ճանապարհը, որն անցնում էր այս տարածաշրջանով՝ Հայաստանով: Բայց ՀՀ-ն իր փակ ու փոքր տնտեսությամբ տնտեսական ի՞նչ հետաքրքրություն կարող է ներկայացնել այդ գերտերության համար:

«Պետք չէ դիտարկել միայն որպես ՀՀ: Չմոռանանք, որ ՀՀ-ն կարող է կապող օղակ լինել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան բևեռում: ՀՀ-ն ԵՏՄ անդամ միակ պետությունն է, որը սահմանակից է Իրանին: Չինաստանը, հաշվարկելով այս հնարավորությունները, կարևորում է տարածաշրջանում նման ներկայացվածություն ունենալը, և շատ կարևոր է, որ նա այդ հետաքրքրությունները փորձում է դրսևորել հենց ՀՀ-ի միջոցով, քանի որ Վրաստանը համարվում է ԵՄ կամ ԱՄՆ դաշնակիցը, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայի: Իսկ այդ առումով եթե ՀՀ-ն էլ ՌԴ-ի դաշնակիցն է, այդուհանդերձ՝ հավակնում է լինել նաև Չինաստանի քաղաքական ու տնտեսական հետաքրքրությունների դաշտում»,- հավելում է քաղաքագետը:

ԱՄՆ-ՌԴ-Չինաստան գերտերությունների բախումը

Իհարկե, Չինաստանի այդ քայլը պետք չէ այդքան միամիտ՝ միայն տնտեսական հետաքրքրություններով ներկայացնել: Հայտնի է, որ մեր տարածաշրջանում իրենց ազդեցությունը գերակշռելու համար մոտ երեք տասնամյակ է, ինչ մրցակցում են ՌԴ-ն ու ԱՄՆ-ը: Թուրքիան ձգտում է, բայց ԼՂ հակամարտության պատճառով առայժմ չի կարողանում լուրջ ազդեցություն ունենալ: Նման պայմաններում եթե Չինաստանը ցանկանում է իր ներկայությունն ավելացնել այստեղ, դա նշանակում է, որ նա ցանկանում է ազդեցության գոտի ձեռք բերել և այդ առումով մարտահրավեր է նետում այդ երկու գերտերություններին: Եվ այդ ազդեցության ձեռք բերումը հենց այնպես չի լինում, բնականաբար դա լինելու է այդ երկու երկրների՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հաշվին: Ամեն դեպքում տարածաշրջանում ավելանում է գերտերությունների մրցակցությունը:

Բայց Չինաստանի այդ ներկայացվածության նշանակությունը միայն դա չէ: Չինաստանն այդպիսով փորձում է դիմակայություն ստեղծել Թուրքիայի դարավոր պանթուրքիզմ կոչվող ծրագրի իրագործմանը: Պանթուրքիզմը թուրքալեզու ժողովուրդների ազգային, ռասայական գաղափարախոսությունն է, որի նպատակը եղել է Ադրիատիկ ծովից մինչև Չինաստան թուրքալեզու ժողովուրդների համախմբումը մի պետական միավորման մեջ:

Չինաստանում կա մեծաթիվ ույղուր ժողովուրդ, որը բավականին ուժեղ և ակտիվ համայնք է ու երբեմն առանձնանալու հավակնություններ է դրսևորում և այդպիսով խնդիրներ ստեղծում այդ երկրի համար: Այս հատվածում ՀՀ-ն է պանթուրքիզմի իրականացման խոչընդոտը, և Չինաստանը դա շատ լավ հասկանում է: Այնպես որ, Չինաստանին ձեռնտու է ավելի մեծ հնարավորություններ ունեցող Հայաստանը, և փորձում է հնարավորության դեպքում ազդեցությունն այդ առումով մեծացնել:

«Իհարկե, կարող ենք ասել, որ տարածաշրջանում Չինաստանը կարևորում է ՀՀ դերը և միգուցե ավելի է կարևորում, քան թե նույն Ադրբեջանի կամ Վրաստանի, այդ թվում նաև՝ Թուրքիայի դերը: Եթե հայ-չինական հարաբերությունները համեմատենք ադրբեջանաչինականի հետ, ապա ՀՀ-ն շահեկանորեն տարբերվում է: Չինաստանը պարբերաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում մեր երկրին»,- ասում է Ս. Սարգսդյանը:

Չինաստանը կարո՞ղ է ՌԴ-ին այլընտրանք լինել

Թեև զգուշորեն, բայց Չինաստանը ցանկանում է նաև որոշակի ռազմական համագործակցություն ունենալ Հայաստանի հետ: Բայց ՀՀ անկախության այս բոլոր տարիներին նման միայն մեկ լուրջ դեպք է եղել, այն էլ Վազգեն Սարգսյանի վարչապետության օրոք: Նա գնացել էր Չինաստան և որոշակի զինտեխնիկա գնել: Այնուհետև Չինաստանը պարբերաբար նման առաջարկներ է ներկայացրել ՀՀ-ին, բայց մեր իշխանությունները խուսափել են դա ընդունելուց: Հասկանալի է, ՀՀ իշխանությունները չեն համարձակվում հատկապես ռազմական ոլորտում մեր երկրի վրա ՌԴ-ի ունեցած մենաշնորհից դուրս գալ և անգամ Չինաստանից համալրել իր զինտեխնիկան: ՀՀ-ն առայժմ դատապարտված է իր զինտեխնիկան ձեռք բերել միայն ՌԴ-ից: Իսկ ՌԴ-ն էլ «մեծահոգաբար» թույլ է տալիս, որ մեր բանակն ընդամենը հագուստ կամ անհրաժեշտ այլ աքսեսուարներ ձեռք բերի Չինաստանից:

Իսկ արդյո՞ք տարածաշրջանում Չինաստանի այս ակտիվությունը ՀՀ-ին համարձակություն կներշնչի մի փոքր դիվերսիֆիկացնել իր ռազմավարական կապերը՝ դժվար է ասել: Բայց ուրախալին այն է, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ-ն կարող է այլընտրանք գտնել կամ ՌԴ-ին գոնե ցույց տալ, որ այդ այլընտրանքը կա, և օղակը շատ սեղմելու դեպքում կարող է այն իրականություն դարձնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում