Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Գյուղատնտեսական թվանկարչությունն ու տնտեսական համեստ աճը

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված 2018թ. հոկտեմբեր ամսի նախնական, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն պաշտոնական հրապարակման 2017թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ գրանցվել է 3.0%-ոց տնտեսական ակտիվության ցուցանիշ (ՏԱՑ): Հունվար-հոկտեմբեր ժամանակային միջակայքում 2017թ. համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ՏԱՑ-ը կազմել է 6.0%: Իսկ սեպտեմբեր ամսվա նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցել է 5.0%-ոց անկում:

2017թ. հոկտեմբերի համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է ավելի քան 8%-ով: Այս տարվա սեպտեմբեր ամսվա համեմատությամբ՝ 11.0%-ով: Իսկ հունվար-հոկտեմբերը 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 4.5%-ով: Սեպտեմբերին այս ոլորտում գրանցված անկումից հետո հոկտեմբերին «ժամանակային բոլոր երեք հարթություններում» ֆիքսված ցուցանիշներն ապացուցում են, որ արդյունաբերությունում նվազման փուլին հաջորդելու է եկել վերելքի ժամանակահատվածը:

Գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է թերևս այս տարիների համար ամենավատ ցուցանիշներից մեկը. այս տարվա հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատությամբ անկումը կազմել է ավելի քան 22%: Հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ գրանցվել է շուրջ 8%-ոց անկում և 2017թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատությամբ՝ ավելի քան 8%-ոց անկում: Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվող շարունակական անկման առումով կա երկու հիմնական սցենար, նախ, որ իրականում այս տարին գյուղատնտեսության համար այնքան էլ բարենպաստ չէր և երկրորդ, թերևս ավելի էական. կառավարությունը հրաժարվում է այս ոլորտում հավելագրումների, արհեստականորեն ուռճեցված ցուցանիշների ընդունված «գործելաոճից» ու բնական է, որ անկումը շեշտակի է լինելու, որն էլ ազդում է ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ նախկինում կարողանում էին գյուղատնտեսական թվանկարչությամբ որոշակիորեն «կարգավորել» տնտեսական աճին վերաբերող ցուցանիշները:

Շինարարության ոլորտում նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ աննշան՝ 0.4%-ոց աճ է արձանագրվել: Աճը փոքր է նաև սեպտեմբերի նկատմամբ՝ 1.7%: Մինչդեռ հունվար-հոկտեմբեր միջակայքում այն կազմել է 6.5%, ինչից հետևում է, որ ընդհանուր առմամբ վերջին 10 ամիսների միջինով, հոկտեմբերին շինարարության ծավալների անկում ունենք:

Առևտրաշրջանառությունը 2017թ. նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճել է 5.8%-ով: Մինչդեռ սեպտեմբերի համեմատությամբ նվազել է 4.4%-ով: Այս տարվա առաջին 10 ամիսներին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ գրանցել է 9.6%-ոց աճ, որը այս տարվա լավագույն ցուցանիշներից է, չնայած, որ շատ ավելի բարձր ցուցանիշ էլ է արձանագրվել:

Ծառայությունների ոլորտում, առանց առևտրի հոկտեմբերը 2017թ. հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է երկնիշ՝ 16.6%-ով աճ, 2018թ. հունվար-հոկտեմբերին 2017թ. հունվար-հոկտեմբերի նկատմամբ դարձյալ երկնիշ՝ 18.5%-ով աճ և միայն սեպտեմբերի նկատմամբ է, որ աճը եղել է շատ ավելի համեստ՝ 2.8%:

Սպառողական գների ինդեքսը եղել է թույլատրելի նորմայի միջին մակարդակում՝ 2.7 մի դեպքում, 2.8 մյուսում:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը անցած հոկտեմբերի նկատմամբ աճել է 15%-ով, սեպտեմբերի նկատմամբ՝ ավելի քան 11% և 2017 և 2018թ.թ. հունվար-հոկտեմբերներին համեմատական աճը կազմել է 1.8%:

Միջին ամսական անվանական աշխատավարձի աճը մեծ չի եղել. ամենամեծ աճը՝ 3.7%, գրանցվել է 2018թ. հունվար-հոկտեմբեր ժամանակային միջակայքում 2017թ. նույն միջակայքի նկատմամբ:

Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում ևս աճը երկնիշ է: Ընդ որում թե՛ արտահանման և թե ներմուծման առումներով: Արտահանումը նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ աճել է ավելի քան 12%-ով, սեպտեմբերի նկատմամբ՝ գրեթե 23%-ով, իսկ նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակային միջակայքի նկատմամբ՝ 11.7%-ով: Ներմուծումը, համապատասխանաբար՝ 11.0, 13.8 և 25.8 տոկոսներով:

Փաստորեն տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում որոշակի աճային միտումներ են, մի շարք դեպքերում՝ երկնիշ, բայց գյուղատնտեսությունում հավելագրումների մեխանիզմից հրաժարվելը բերել է տնտեսական աճի համեստ միտումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում