211652_close_icon
views-count75751 դիտում article-date 12:25 25-06-2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով նշանակվել են ՃՈ դասակի հրամանատարներ

Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով Արտակ Դանիելյանը ազատվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտաի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ճանապարհային ոստիկանության 2 սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար: ՀՀ ոստիկանության պետի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար է նշանակվել Հրատ Գալստյանը, ով մինչ այդ աշխատում էր ՃՈ 2 սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար; Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ճՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար է նշանակվել Արմեն Պողոսյանը, ով նախկինում աշխատել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար:

Նմանատիպ նյութեր