Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագահ Խաչատուրյանը Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ

Նախագահ Խաչատուրյանը Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի պետական 
համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուլղարիա կատարած պետական այցի շրջանակում դասախոսությամբ է հանդես եկել Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի պետական համալսարանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, «Հայաստանի տնտեսություն. Առերեսվելով համընդհանուր և տարածաշրջանային մարտահրավերներին» խորագիրը կրող դասախոսությամբ նախագահը մասնավորապես անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացմանը, տեսլականին և գրավչությանը:

«Անդրադառնալով արտաքին տնտեսական կապերին Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն ինտեգրված է Ռուսաստանի տնտեսության հետ՝ պայմանավորված նաև նրանով, որ 2013 թվականից Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, սակայն միևնույն ժամանակ նախագահն ընդգծել է, որ դա չի խանգարում Հայաստան-ԵՄ ակտիվ համագործակցությանը։

Դասախոսության ընթացում նախագահն անդրադարձել է նաև ընթացիկ տարում Հայաստանի տնտեսական աճի տեմպերին և դրանց պատճառներին, որոնք կապված են նաև մասնավորապես Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից աշխատուժի և ընկերությունների ներհոսքի հետ: Նախագահի խոսքով՝ Հայաստանի հարկային դաշտի և ֆինանսաբանկային համակարգի բարենպաստ պայմանները հավելյալ խթան են օտարերկրյա ներդրողների և ձեռնարկությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը մշտապես առանձնահատուկ ուշադրություն է դարձնում բարձր տեխնոլոգիաների բնագավառին, օտարերկրյա ընկերություններին և ներդրումներին և գործուն քայլեր է ձեռնարկում դրանք առավել բարենպաստ և գրավիչ դարձնելու ուղղությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]