Saturday, 20 04 2024
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

«Սեքյուրիթի դրիմ»-ի սեփականատերերը հսկայական գումարներ են հափշտակել ՃՈ-ից. ինչ մեխանիզմ է գործել

Երեկ իրավապահ մարմինները տեղեկացրին, որ ձերբակալել են մայրաքաղաքում լուսացույցների տեղադրումն ու սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանին ու «Էլիփս Ջի Էյ» ընկերության հաշվապահին։

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ամիսներ առաջ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության արդեն նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը, բացի ցուցմունքից, նաև դիմել է դատարան և վիճարկում է ընկերության սեփականատերերի կողմից իրեն աշխատանքից հեռացնելու որոշումը։ Ղլեչյանն այս տարվա ապրիլ ամսին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել էր, որ իր հետ կապված խնդիրներն առաջացել են այն բանից հետո, երբ ինքը հրաժարվել է մասնակից դառնալ ընկերության հիմնադիրների կողմից իրականացվող հանցագործությանը։ «Հիմնադիրները՝ Գուրգեն և Ալեքսանդր Զաքարյանները, որոնք նաև «Էլիպս» ընկերության հիմնադիրներն են։ «Էլիպս» ընկերությունը ծառայություններ է մատուցում «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը, որն ուղղված է ճանապարհային երթևեկության համակարգի շահագործմանը, բայց փաստացի «Էլիպս» ընկերությունը չի մատուցում այն ծավալով ծառայություններ, որոնք որ արտացոլված են ընդունման-հանձնման ակտերում։ Ես էլ, հետևաբար, հրաժարվել եմ հաստատել այդ ակտերը, որոնցով Ճանապարհային ոստիկանությունից «Սեքյուրիթի դրիմ»-ի միջոցով «Էլիպս» ընկերության համար ամսական 70 միլիոնները վերցնել, որովհետև ունեմ ձևավորված կայուն համոզմունք, որ այդ ծառայությունները չեն մատուցվում, և դա կեղծիք է։ Ես հրաժարվել եմ այդ հանցագործությունը կատարելուց և այդ պայմաններում ես նախընտրեցի գնալ»,- ասել էր Ղլեչյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է տևական ժամանակ հնարավոր եղել ոստիկանությունից հսկայական գումարներ վերցներ և մասնավոր ընկերությանը տալ չմատուցած ծառայությունների համար, Ղլեչյանը պատասխանել էր, որ այս դեպքում ոստիկանությունը տուժող կողմ է, Զաքարյան եղբայրները ոստիկանությանը խաբել են կեղծ փաստաթղթեր կազմելով և դրանք ներկայացնելով Ճանապարհային ոստիկանությանը։ Վերջինս էլ, վստահելով այդ փաստաթղթերին, կատարել է վճարումներ, թեև իրականում այդ ծավալի ծախսեր, աշխատանքներ չեն կատարվել։

Ի դեպ, Արամ Ղլեչյանը նշել էր, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը որևէ կապ չունի «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ։ «Ես իմ գործունեության ընթացքում որևէ անգամ չեմ հանդիպել նախագահի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին։ Ես ճանաչում եմ Ալեքսանդր Զաքարյանին, որը որոշակի շրջանակներում սիրում է իրեն կոչել Սաշիկ՝ հավանաբար մտովի նույնացվելով այն անձի հետ, որը շոյում է նրա ինքնասիրությունը։ Սերժ Սարգսյանի եղբոր հետ նույնացվելը Զաքարյան եղբայրների կողմից հնարք է եղել, որի միջոցով կարողացել են Ճանապարհային ոստիկանությունից այդ գումարները հափշտակել»,-ասել էր Ղլեչյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում