1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ն իր նպատակներին չի հասնի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով. Զարիֆ

ԱՄՆ-ն իր նպատակներին չի հասնի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն իր նպատակներին չի հասնի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով, դրանց պատճառով ոչ մի նոր բան տեղի չի ունենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից: Թրամփը նաեւ հայտնել Էր Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին, այդ թվում՝ երկրորդային, այսինքն՝ մյուս այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

ԱՄՆ-ը օգոստոսի 7-ից վերականգնել Է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը: Ավելի Էական պատժամիջոցները, որոնք կընդգրկեն նավթի արտահանումը, սպասվում են նոյեմբերի սկզբին:

«Իրանի դեմ պատժամիջոցների հարցում Վաշինգտոնի տնտեսական եւ հատկապես քաղաքական նպատակներն իրագործել չի հաջողվի: Շատ քիչ հավանական Է, որ ԱՄՆ-ն իր տնտեսական խնդիրները կիրագործի պատժամիջոցների հաշվին, իսկ այն բանի հավանականությունը, որ այդ պատժամիջոցների քաղաքական նպատակները կիրագործվեն, ընդհանրապես չկա»,- հայտնել Է Զարիֆը IRNA գործակալությանը: Նրա խոսքով՝ ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փուլը, ավելի շուտ, կունենա հոգեբանական Էֆեկտ: Նրա խոսքով՝ նախքան նոյեմբերի սկզբին պատժամիջոցների ուժի մեջ մտնելը Իրանի հետ հաշվարկների ԵՄ-ի մեխանիզմն արդեն կսկսի գործել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]