Այսօր «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարին նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում գրեթե չի եղել կուսակցություն:
«Դրանք խմբեր են եղել, որոնք ռեժիմի կանոնների մեջ կամ նրա հետ գործակցելով, կամ նրա ճնշման տակ անէանալու ճանապարհին փորձել են ինչ-որ քաղաքականությանը նմանվող գործունեությամբ զբաղվել: Հիմա ռեժիմի հեռանալուց հետո է հնարավոր քաղաքական գործունություն, դրա համար հիմա ենք կուսակցություն ստեղծում»,-ասաց նա։