Team-ն ավարտել է 25G-PON գերհզոր ցանցի կառուցումը Սյունիքի Քաջարան համայնքում24 դեկտեմբերի 2021 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ն (ապրանքանիշը՝ Beeline) շարունակում է 25G-PON գերհզոր ցանցի ընդլայնումը Հայաստանում: Վերջին շաբաթների ընթացքում ընկերությունը կառուցել ու շահագործման է հանձնել օպտիկամանրաթելային գերժամանակակից տեխնոլոգիայով այս ցանցը Սյունիքի մարզի Քաջարան համայնքում, Կապանից 27 կմ հեռավորության վրա: Նորագույն ցանցն արդեն հասանելի է քաղաքի ավելի քան 2000 բնակարաններում: Այսինքն՝ համայնքի գրեթե բոլոր բնակիչները, ինչպես նաև քաղաքում բիզնես գործունեություն ծավալած հարյուրավոր գործարարներ, կարող են միանալ Team Telecom Armenia-ի նոր ցանցին և վայելել ինտերնետի անգերազանցելի արագություն և որակ: Քաջարանը փաստացի դառնում է Հայաստանում երկրորդ բնակավայրը՝ ամբողջովին վերափոխված նորագույն ցանցով։ Առաջինը՝ Վայոց Ձորի Գնդեվազն էր: Այս համայնքների, ինչպես նաև Երևանի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներին արդեն հասանելի են «տիեզերական» COSMO փաթեթները, որտեղ ինտերնետի արագությունը հասնում է մինչև 1000Մբ/վ-ը: Փաթեթները ներառում են նաև TEAM TV որակյալ IPTV ծառայություն, բջջային և ֆիքսված հեռախոսակապ։ «Մենք հավատում ենք, որ լավ ենթակառուցվածքը ոչ միայն արագ ինտերնետի երաշխիք է, այլ նաև հիանալի հիմք ՏՏ ոլորտի զարգացման համար: Սյունիքում և Հայաստանի այլ համայնքներում այս ներդրումը մենք դիտարկում ենք նաև որպես բիզնեսի սոցիալական բաղադրիչ, որը ոչ միայն կօգնի բնակիչներին զգալ արագ ինտերնետի բոլոր առավելությունները, այլ նաև կծառայի տնտեսության ու երկրի զարգացմանը», - նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: Մինչև տարեվերջ արդիականացնելու են Ջերմուկ և Հրազդան քաղաքների, ինչպես նաև Երևանի Արաբկիր վարչական շրջանի կապի ենթակառուցվածքները: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |