Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկացի եւ ռուս մարզիկի մարտը տեւել է 15 վայրկյան (տեսանյութ)

Սպորտ
a1rus-amerika

Խառը մենամարտերի մարտիկ Մետ Միտրիոնը ներողություն է խնդրել իր վերջին մրցակցից՝ Սերգեյ Խարիտոնովից: ԱՄՆ-ում անցկացվող Bellator 215 մրցաշարի մրցամարտի ժամանակ ամերիկացի մարզիկը հանդիպման 15-րդ վայրկյանին ուժեղ հարված է հասցրել ռուսաստանցի մրցակցի ամորձիներին: Դրա պատճառով վերջինս ոչ միայն չի կարողացել շարունակել մարտը, այլեւ տեղափոխվել է հիվանդանոց: Մետ Միտրիոնն այդ կապակցությամբ գրառում է կատարել ինստագրամում. «Ես ցավում եմ, որ այդպես ստացվեց: Սերգեյ, եւս մեկ անգամ ներողություն եմ խնդրում, եղբայր»: Bellator-ի նախագահ Սկոտ Կոկերը այդ միջադեպիս հետո նույնպես ներողություն է խնդրել. «Իմ ղեկավարության օրոք նման դեպք առաջին անգամ տեղի ունեցավ: Ներողություն եմ խնդրում բոլորից», -  իստագրամի իր էջում գրել է մրցաշարի կազմակերպիչը: Սերգեյ Խարիտոնովն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: 38-ամյա ռուսաստանցի մարզիկի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում, սակայն նրա մարզիչը նշել է, որ իր սանն առայժմ դժվարությամբ է քայլում: