Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ընդդիմության համար կարևոր պլանները

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի «խորագրի» ներքո Հայաստանում գործնականում սկսվել է ընդդիմադիր դաշտի վերադասավորման, վերաձևման առավել խորքային մի գործընթաց, որի մեջ կամա թե ակամա ներգրավված են թե՛ փողոց կամ հրապարակ շտապող, թե՛ փողոցից կամ հրապարակից խուսափող ընդդիմադիր դիրքավորում ունեցող ուժերը:

Գործնականում ընդդիմադիր դաշտում սկսվում է ներքին պայքարը 2022 թվականի խորհրդարանի ընտրության համար, և մեծ հաշվով խոսք կարող է լինել հենց դրա, ոչ թե Սերժ Սարգսյանի վարչապետությունը խոչընդոտելու «ճանապարհային քարտեզների» մասին: Այս դեպքում, սակայն, գործ ունենք առանձնահատուկ իրավիճակի հետ: Եթե մինչ այդ իշխանությունը, այսպես ասած, ընտրում էր իր համար առավել հարմարավետ ընդդիմադիր որևէ ֆորմատ՝ դաշինքի կամ որևէ ուժի տեսքով, ընդ որում՝ այդ ֆորմատն էլ դիտարկելով «Բարգավաճ Հայաստան» բուֆերի ենթակայության ներքո, ապա նոր իրավիճակում իշխանության խնդիրը այլ է՝ հաշվի առնելով կառավարման համակարգի մոդելային փոփոխությունը:

Խորհրդարանական կառավարման մոդելը փոխում է իշխանության մոտիվացիաները, և այստեղ արդեն ընդդիմության պահանջարկն իշխանության համար փոխվում է բովանդակային իմաստով, և այն բաղկացած է լինելու ոչ միայն զուտ ներկայությունից՝ տվյալ պահի, այսպես ասած, ամենապոպուլյար ուժի տեսքով, այլև պահանջվելու է նաև ընդդիմադիր բովանդակություն՝ խորհրդարանական մոդելն աշխատեցնելու համար: Առավել ևս, որ առաջիկա միջնաժամկետ հեռանկարում հենց դա կարող է լինել այդ մոդելի «աշխատունակության» հիմնական գրավականներից մեկը, քանի որ զուտ կառավարման համակարգի տեսանկյունից դեռևս տևական ժամանակ ամեն ինչ կմնա իներցիոն բրգաձև ընկալման շրջանակում՝ հատկապես, եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնի Սերժ Սարգսյանը:

Անկասկած է, որ առաջնային փուլում, որը թերևս կարող է շարունակվել նվազագույնը տասնամյակ, խորհրդարանական մոդելը գտնվելու է ավելի շուտ իմիտացիոն-կառավարելիության ռեժիմում: Ու այստեղ է, որ ընդդիմությունը կարևոր է դառնում ոչ միայն զուտ նոմինալ արձանագրային, այլև բովանդակային իմաստով՝ իհարկե, իշխանության հետ խաղի կանոնի համաձայնեցման շրջանակում:

Այս հանգամանքը թերևս կլինի ներընդդիմադիր մրցակցության խթան՝ հաշվի առնելով այն, որ կան ոչ միայն կոշտ տրամադրված ուժեր, որոնք անկասկած եթե չեն գիտակցում ամբողջությամբ, ապա զգում են ավելի արագ թափով մարգինալացման վտանգը նոր համակարգի պայմաններում, այլև կան նաև ուժեր, որոնք պատրաստ են իշխանության հետ առավել բովանդակային շրջանակի պայմանավորվածության և հայելային ընդդիմության գործառույթին, բայց միևնույն ժամանակ այդ հարցում իրենց կենսունակությունը նրանք պետք է, այսպես ասած, ապացուցեն հենց ընդդիմադիր դաշտում հաջողության, հաղթանակի միջոցով:

Դրան զուգահեռ՝ մյուս խնդիրը այդ դաշտում ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի դիրքավորումն է: 2017-ի ընտրությունը դաշինքի համար թերևս վերջինն էր բուֆերային ֆունկցիոնալության գերակայության ռեժիմում: 2022-ին դաշինքից կպահանջվի արդեն շատ ավելի խորքային բովանդակային առաջարկ: Իսկ այստեղ խաղի ավելի մեծ տարածություն կա ընդդիմադիր դաշտում: Թեև երկու դեպքում էլ դաշտերը խիստ հագեցած են, այդուհանդերձ՝ իշխանության դաշտում Ծառուկյանը չունի սուբյեկտային պայքարի հնարավորություն, այստեղ նա կարող է ընդամենը «ինտեգրվել»: Ըստ այդմ, եթե Ծառուկյանը կատարի սուբյեկտային գոյությունը շարունակելու ընտրություն, ապա նրա պայքարի դաշտը ընդդիմությունն է: Իսկ այդ խոշոր խաղացողի նոր մոտիվացիոն հիմքերի պայմաններում կստեղծվի իրավիճակ, երբ ընդդիմադիր դաշտում մյուս ուժերի համար այլևս խնդիրը կլինի ոչ թե հաղթանակը, այլ ինտեգրացիան՝ Ծառուկյանի հետ: Կամ՝ Ծառուկյանի հետ ինտեգրացիան կդիտվի հաջողություն կամ հաղթանակ ներընդդիմադիր պայքարում:

Այդ տեսանկյունից առաջիկա նախընտրական դե ֆակտո ցիկլում ընդդիմության համար անմիջական մարտավարական իմաստով գուցե ավելի կարևոր են Ծառուկյանի, քան Սերժ Սարգսյանի պլանները:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում