Նախատեսվում է Քարվաճառ քաղաքի բնակարանային ֆոնդի մեծացում
Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում այս տարի ավարտին կհասնի 50 նոր բնակելի տների կառուցումը։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով վերաբնակեցման և վերաբնակեցված բնակավայրերի զարգացման մասին լրագրողների հարցերին:
Նա ընդգծել է նաև, որ շարունակվում են աշխատանքները Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի զարգացման ուղղությամբ՝ որպես տեղական նշանակության կենտրոն և աշխատաշուկա։
«Սահմանադրական փոփոխություններից հետո՝ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունն այս տարվա ընթացքում տնօրինելու է ավելի մեծ բյուջետային միջոցներ, որոնք, նախագահի հանձնարարությամբ, ուղղվելու են նաև վերաբնակեցված համայնքների զարգացմանը,- նշել է պետական նախարարը։
Արցախի կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ա. Հարությունյանն ասել է, որ Իշխանաձորից զատ՝ շինարարական աշխատանքներ ենք իրականացնելու նաև Քաշաթաղի շրջանի Կովսական և Միջնավան քաղաքներում:
«Զարգացման ծրագրեր ունենք Հադրութի շրջանի Արաքսավան և Առաջամուղ արաքսամերձ գյուղերում։ Առաջիկայում նախատեսվում է Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակարանային ֆոնդի մեծացում, ինչպես նաև՝ շրջանում նոր տնտեսական նախագծերի իրականացում մասնավոր ներդրումներով»,-ասել է պետնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Կարմիր շուկա համայնքը բազմաբնակարան շենքերով նոր թաղամաս կունենա
- Վերաբնակեցման ծրագիրը համահայկական խնդիր է. Արցախի վարչապետ
- Արտակ Բեգլարյանը՝ Թալիշի վերականգնման, վերաբնակեցման մասին
- Ադրբեջանի թիրախում Արցախի վերաբնակեցման գործընթացն է
- ԵԱՀԿ բարձրաձայնում է սիրիահայերի` Արցախում բնակացնելու հարցը, ԼՂՀ-ում խնդիր չեն տեսնում
- Արցախի Քաշաթաղի շրջանում 2013-ին 102 նոր ընտանիք է վերաբնակեցվել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին