211652_close_icon
views-count1590 դիտում article-date 10:42 17-01-2021

Հայոց բանակի օրվա կապակցությամբ հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ կկայանա բարեգործական համերգ. վաճառված տոմսերի հասույթը կփոխանցվի պատերազմում ծանր վիրավորում ստացած կարիքավոր զինվորների ընտանիքներին

Այս տարի, Հայոց բանակի օրվա կապակցությամբ հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ կկայանա բարեգործական համերգ: Միջոցառման հիմքում ընկած է մեկ գաղափար, վաճառված տոմսերի հասույթն ուղղել պատերազմում ծանր վիրավորում ստացած կարիքավոր զինվորների ընտանիքներին: Միջոցառման նախաձեռնությունը «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրի աշխատակազմինն է, որին մասնակցելու իրենց պատրաստակամութունն են հայտնել հայ աստղերից ոմանք: Բարեգործական համերգը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 30-ին, ժամը 19.00-ին: Հնչելու են բացառապես ռազմահայրենասիրական երգեր եւ սիրված կատարումներ, որոնք տարբեր տարիներին հանրության կողմից մեծ հնչեղություն են ստացել: Հանդես կգան՝ Նարե Գևորգյանը, |Գևորգ Մարտիրոսյանը, Հայկ Ղևոնդյանը, Գայա Արզումանյանը, Ավո Ադամյանը, Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը, Գոհար Հովհաննիսյանը, Ռուբեն Սասունցին, Մանչը, Անետ Աղաբեկյանը, Սաս Շախպարյանն ու Արշակ Ստեփանյանը եւ այլոք։ Տոմսերը ամգրագրելու համար զանգահարել 043 501 501

Նմանատիպ նյութեր