Բաժիններ՝

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ Մեքսիկայից Ռուսաստան կբերեն հսկայական գնդակներ

Մեխիկոյից Մոսկվա կուղեւորվեն ֆուտբոլի գնդակների վիթխարի մակետներ, որոնք կխորհրդանշեն Ռուսաստանում ֆուտբոլի առաջիկա աշխարհի առաջնության 32 մասնակից երկրները:

Գործերի ցուցահանդեսը գրեթե մեկ ամիս ընթանում է Մեքսիկայի կենտրոնական Ռեֆորմե պողոտայում: Յուրաքանչյուր մակետ նկարել է Locos por el Arte («Արվեստով հափշտակվածները») արտիստական խմբի առանձին նկարիչ, ասված է խմբի հաղորդագրության մեջ:

«Աշխարհի առաջնությունը շուտով կսկսվի, եւ Ball Parade («Գնդակների շքերթ») ցուցահանդեսի ցուցանմուշները ճանապարհորդություն կկատարեն, որպեսզի ժամանակին տեղ հասնեն եւ աշխարհին ցուցադրեն մեքսիկական մշակույթն ու արվեստը»,- նշում է նկարիչների խումբը:

Գնդակների մակետները, որոնք նկարազարդված են աշխարհի առաջնությանը մասնակցող յուրաքանչյուր երկրի ոճով, պետք է հաղթահարեն ավելի քան 10,4 հազար կիլոմետր եւ տեղադրվեն հենց Մոսկվայի Կարմիր հրապարակում, նշում է Locos por el Arte-ն: Ցուցահանդեսի մեկնումը նախատեսված է մայիսի 13-ին:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն առաջին անգամ տեղի կունենա Ռուսաստանում 2018 թվականի հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս