211652_close_icon
views-count43588 դիտում article-date 13:33 01-08-2021

«Ովքեր ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ամենախիստ պատիժը կկրեն». Ռեջեփ Թայիփ Էրդողան

auroranews.am-ը գրում է. Թուրքական իշխանությունները հետաքննում են երկրի հարավում մոլեգնող սաստիկ անտառային հրդեհների պատճառները, դիտարկվում է նաև հրկիզման տարբերակ, ինչի մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք հրդեհների պատճառները: Եթե լինեն այնպիսի դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ապա նրանք ամենախիստ պատիժը կկրեն»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անթալիայի ճգնաժամային կենտրոնում, որտեղ ժամանել էր հրդեհի վայրերում տիրող իրավիճակին ծանոթանալու համար: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է կասկածյալի ձերբակալության մասին, որը կարող է ներգրավված լինել երկրում անտառների զանգվածների հրկիզմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Միլասում բռնկված հրդեհի գործով մեկ մարդ է ձերբակալվել: Մեր պարտքն է գտնել նրանց, ովքեր այրում են մեր անտառները»,-ասել է Էրդողանը Մարմարիս քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական իշխանությունները հետաքննում են երկրի հարավում մոլեգնող սաստիկ անտառային հրդեհների պատճառները, դիտարկվում է նաև հրկիզման տարբերակ, ինչի մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 

«Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք հրդեհների պատճառները: Եթե լինեն այնպիսի դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ապա նրանք ամենախիստ պատիժը կկրեն»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անթալիայի ճգնաժամային կենտրոնում, որտեղ ժամանել էր հրդեհի վայրերում տիրող իրավիճակին ծանոթանալու համար: 

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր