Քաղաքական 14:58 04/07/2022 Տարածաշրջան

Ու որն է թուրք Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի 4-րդ հանդիպումից ծնված «երրորդ երկիրը»

Վերնագրի շուրջ զրուցել են «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր,  «Պատիվ ունեմ» դաշինքով ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և Panorama.am-ի խմբագիր Անահիտ Ոսկանյանը։

Panorama.am. -  Պարոն Աբրահամյան, երկու հարց.

Իշխանական մեքենան, բավական անկեղծորեն, քանի որ սեփական էությունից չի խորշում, ինչպես խորշում է դրանից հասարակությունը, հրամցրեց ևս մի «դիվանագիտական առաջընթաց» Թուրքիայի հետ, որից, ի դեպ, միայն ինքն է հաճույք ստանում, քանի որ օրինակ Էդմոն Մարուքյանի մոտ լուրը հավաքել է 15 հավանում և 2 սրտիկ... Ինչևէ՝ նորության էությունը. «Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները...»։

Սա միակ պարտավորությունը չէ, որ ստանձնել են ամենասեղմ ժամկետներում ապահովել, բայց հիմա հարցս երրորդ երկրի մասին է։

Վրաստանը ու Իրանը, թեև սահմանակցում են Թուրքիային, ամենևին կարիք չունեն  Հայաստան հասնել Թուրքիայով։ Ով կա, որ հենց Թուրքիայով է ուզում Հայաստան հասնել. Իրա՞ք, Սիրիա՞, միգուցե՝ Բուլղարիայի՞ ու Հունաստանի դարդն է Թուրքիան։  Զավեշտ է։

Ով մնաց, որ մուտքը իր սահմաններ Թուրքիան երազում է, որ լինի Հայաստանի տարածքով։

Ադրբեջանը։

Ադրբեջանը, որ ՀՀ իշխանական տհաս քաղաքականության, թե խելացի թողտվության պատճառով շատ տեղերում  հատել է ՀՀ պետական սահմանը, առաջ խաղացել ու խորացել ՀՀ տարածք։ Հիմա մնում է մի պուճուր բան։ Ու այդ պուճուր բանը ապահովում է հենց Ռուբինյանը՝ սահմանախախտ, թշնամի Ադրբեջանի անցուդարձը մեր երկրով՝ դեպի իր եղբայր Թուրքիա։ Մեկ է՝ ում եղբայր՝ Ադրբեջանի, թե ռուբինյանենց։

Ես, որպես ՀՀ քաղաքացի,  այսպես եմ տեսնում իրավիճակը, պարոն Աբրահամյան։
Ինչ կասեք դուք՝ ձեր մասնագետ ու սառը դատող աչքով։

Տիգրան Աբրահամյան.- Ցանկացած պարագայում, երրորդ երկրների շարժի հետ կապված կա մեզ համար ամենաառանձնահատուկ իրավիճակը՝ դա Ադրբեջանն է։ Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքականությունը, ինչպես արտաքին, պաշտպանական, քարոզչական, և մնացած հարցերում, վաղուց ինստիտուցիոնալ առումով համակարգված և ներդաշնակեցված է, և այս պարագայում չի բացառվում, որ Թուրքիայի գլխավորը խնդիրը՝ այդ երրորդ երկրի տակ Ադրբեջան հասկանալն է և ադրբեջանական բեռնափոխադրումների, նաև, իրականացումն է։ Բնականաբար՝ սա չի կարող նաև կապ չունենալ Հայաստանով անցնող ճանապարհի, որը Թուրքիա-Ադրբեջան միջանցք են համարում։

Հայաստանի իշխանությունը ցույց է տալիս, թե դեռևս պաշտպանվում է, իսկ Իրանը, ընդհանրապես՝ իր համար այդ միջանցքը իր ազգային շահերին հակասող գաղափար է համարում։

Համենայն դեպս՝ ադրբեջանական գործոնը այստեղ տեսանելի է, չի բացառվում, որ Հայաստանի իշխանությունները սրանով որոշակի... այսպես ասեմ՝ ծառայություն են մատուցում նաև Ադրբեջանին, ցույց տալով իրենց պատրաստակամությունը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում։

Panorama.am.- Հաջորդ հարցս  էլի «երրորդ երկրի» ու դրա  քաղաքացիների մասով է։

Սեղմ ժամկետներ, ինչպես հայտնում է ԱԳՆ-ն, ու՝ ԱԱԾ-ն կարող է արդեն լիարժեք արձակուրդ գնալ, ու դադարեցնել մանր-մունր, հեռախոսով ու մի քանի հազարով «պետական գաղտնիք» հայտնողների բռնելը (որը, ես այդպես էլ չհասկացա՝ ինչպես է հասու սովորական քաղաքացիներին կամ շարքային զինվորականներին։
Ի դեպ՝ այստեղ հիշեցնեմ՝ panorama.am-ի հարցմանը ԱԱԾ-ին, երբ կին ու տղամարդ ադրբեջանցիներ տեսանյութ էին հրապարկել ֆեյսբուքով,  թե՝ մենք Երևանում ենք, ինչ ուզում, անում ենք...։  այդպես էլ ոչ պատասխան ստացանք, ոչ դրանք բռնվեցին որպես դիվերսանտ...։ Հետո սկսվեց Պատերազմը՝ լավ տեղեկացված թշնամով

Այն դեպքում, երբ օրեր առաջ ընդամենը Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմ է հնարավոր Ադրբեջանի հետ,  հարցս՝ ու՞մ է պետք «երրորդ» երկրի համար անցուդարձ ապահովել Հայաստանով։

Տիգրան Աբրահամյան. - Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական ճնշումները աճելու են հատկապես այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները իրենց ռեսուրսներով ապահովում են ոչ թե Հայաստանի կենսունակության ապահովման կամ պաշտպանողական մակարդակի բարձրացման, արտաքին քաղաքական ճակատում արդյունավետ բանակցումների, այլ զուտ՝ իշխանության պահպանման  հարցերը, և ակնհայտ է, որ այս պարագայում Հայաստանի իշխանությունների համար ոչ թե արտաքին ճակատում  Ադրբեջանին դիմակայելն է, այլ՝ իշխանության ղեկին, որքան հնարավոր է՝ երկար մնալը։

Եվ այն իշխանությունը, որը հայտարարում է, թե՝ «Արցախի ապագան տեսնում է Ադրբեջանի կազմում», ապա այդ իշխանությունից  ենթադրել, որ այս համագործակցության մեջ ադրբեջանական շահեր չեն սպասարկվում՝ ... ուղղակի տրամաբանական չի լինի։

Ճանապարհի հետ կապված. Վերջին ժամանակներս Թուրքիան ու Ադրբեջանը  հայտարարություններ են անում միջանցքի ու ամեն գնով դրան հասնելու մասին, նաև խոսում են ուժի գործոնի ու տարածաշրջանում այդ միջանցքի դերի մասին։ Սա ըստ էության լրիվ սպառնալիք է առ այն, որ՝ եթե միջանցքի գաղափարը Հայաստանի կողմից չընդունվի,  ապա նրանք այդ միջանցքին կհասնեն ուժի կիրառման ճանապարհով։

Այս տեսանկյունից՝ կարծում եմ որ Հայաստանը քայլ է կատարել դրան ընդառաջ,  ցույց տալու իր որոշակի պատրաստակամությունը և որոշակիորեն մեղմելու  Ադրբեջանից հնչող հայտարարությունները «միջանքային տրամաբանության» վերաբերյալ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}