211652_close_icon
views-count2269 դիտում article-date 23:20 11-07-2019

Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները նկատելիորեն ավելի կխստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից իրականացվող տնտեսական պատժամիջոցներն շուտով ՝՝էականորեն՛՛ կխստանան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին, 2Օ15 թվականի միջուկային միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունները խախտելով, ՝՝միջուկային նյութերի շորթում՛՛ իրականացնելու մեջ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4996367.html]Ամերիկայի Ձայնը[/url]։ Իրանը մի քանի օր առաջ բացեիբաց հայտարարեց, որ հարստացված ուրանի չափերն այժմ գերազանցում են այդ պայմանագրով նախատեսված ծավալները եւ որ պահեստավորել է իրեն այդ պայմանագրով թույլատրված ծավալներից ավելի մեծ քանակով հարստացված ուրան։ ԱՄՆ-ը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Իրանի նպատակն այն է, որ այս ամենի համար վճարի միջազգային համայնքը։ Չնայած նոր պատժամիջոցներ սկսելու մասին սպառնալիքներին, ԱՄՆ-ը շարունակում է հայտարարել, որ պատրաստ է առանց որեւէ նախապայմանի բանակցություններ սկսել Իրանի հետ, հող նախապատրաստելով ՝՝լիակատար բնական հարաբերություններ հաստատելու համար՛՛։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր