Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Իրավիճակ է փոխվել, բայց դեռ երկմտանքի և տարակուսանքի մեջ եմ․ Լալա Մնացականյան

Իրավիճակ է փոխվել: Բայց դեռ երկմտանքի և տարակուսանքի մեջ եմ, և դա բնական է, բայց շատ ավելի մեջս վստահություն կա, որ կիրագործվեն այն ծրագրերը, որ մտադրվել են: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց դերասանուհի Լալա Մնացականյանը՝ ընթացող գործընթացներից առանձնացնելով այն, որ կաշառակերությունը զգալիորեն նվազել է և առողջապահության ոլորտում նկատելի է առաջընթաց:

«Մեզ մոտ միշտ պակասել է պաշտոնյայի մեջ մարդ տեսնելը, տարիներ շարունակ միայն աթոռ ենք տեսել»,- նշեց Լ. Մնացականյանը:

Անդրադառնալով հակածխախոտային քարոզչությանը՝ դերասանուհին նշեց, որ չպետք է շատ կտրուկ սահմաններ դնել, պետք է լինեն վայրեր, որտեղ մարդը կարողանա ծխել, չէ՞ որ ծխել սիրող մարդիկ էլ իրենց իրավունքն ունեն: Լ. Մնացականյանի խոսքով՝ պետք չէ այդքան սուր դնել հարցը, որ ոչ մի սրճարան ծխախոտ չվաճառի. «Նարգիլեի համար էլ հատուկ տեղեր թող լինեն, մարդիկ գնան իրենց հաճույքը վայելեն: Ծայրահեղության մեջ ընկնելը, չեմ կարծում, որ լավ բանի կբերի»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ-ում վարչապետն ընդգծեց, որ տնտեսական հեղափոխությունը կհաջողի, եթե արժեքային փոփոխություններ լինեն, և հանրության վարքագիծը փոխվի, Լ. Մնացականյանը նկատեց, որ մարդը չի կարող շատ արագ փոխվել. «Չէ՞ որ մեզ դաստիարակել են այլ արժեքային համակարգում, մենք չունենք հասարակ փոխհարաբերության կուլտուրա, հանդուրժողականություն: Այո՛, մինչև տնտեսական հեղափոխություն անելը, այնքան երկար ճանապարհ ունենք ինքներս մեզ վերափոխելու: Դա պետք է սկսել նոր սերնդից»:

Դերասանուհու դիտարկմամբ՝ հենց որ մարդու արժեհամակարգը փոխվում է, նրա սոցիալական կյանքն էլ է փոխվում. «Չես կարող մարդու սոցիալական կյանքը փոխելով՝ փոխվել նրա արժեհամակարգը»: Լ. Մնացականյանի խոսքով՝ շատ դժվար է տնտեսական հեղափոխություն անել «հոգեպես հաշմանդամ»՝ աշխատելու ցանկություն չունեցող, միայն նպաստի ակնկալիք ունեցող և խղճահարություն հայցող, բացի իրենից՝ բոլորին մեղադրող մարդկանց հետ: Հենց որ մարդը փորձում է գտնել, թե որտեղ է իր սխալը, քայլ է անում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում