Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց` պաշտպանի բացակայության պատճառով

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց` պաշտպանի 
բացակայության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով հունվարի 14-ի դատական նիստը հետաձգվել է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստը հետաձգվել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով:

 Միհրան Պողոսյանը չի ներկայացել նիստին՝ նախապես տեղեկացնելով այդ մասին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

Իր դիմումի մեջ նա նշել է, որ դատարանն անտեսում է նիստի ընթացքում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները, ինչպես նաև խտրական վերաբերմունք է դրսևորում դատավարության մասնակիցների նկատմամբ:

Դատավոր Աննա Դանիբեկյանի խոսքով՝ դատարանը, ուսումնասիրելով նախորդ նիստի տեսագրությունը, գտել է, որ պաշտպանների նկատմամբ որևէ սպառնալիք չի հնչել:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 21-ին ժամը 13:00-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]