1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 56 դեպք

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 56 դեպք

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 26-27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Բացահատվել է, մասնավորապես, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ծեծի՝ 6, հարկերից խուսափելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 4-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, խարդախության, շորթման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և սպանության սպառնալիքի՝ 2-ական, յուրացման կամ վատնման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ, նախաքննության կամ հետաքննության տվյալներ հրապարակելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ավտոմեքենա փախցնելու, թմրամիջոցի մաքսանենգության և խոշտանգման 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության` 10, և գույքի դիտավորությամբ վնասման սպառնալիքի 1 դեպք։

Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]