Բրիտանացի դերասան Քոլին Ֆերտը ստացել է Իտալիայի քաղաքացիություն
Բրիտանացի դերասան, «Օսկար», «Ոսկե գլոբուս», BAFTA դափնեկիր Քոլին Ֆերտը, ով ի շնորհիվ կինոյում իր դերերի շատերի համար դարձել է անգլիացու խորհրդանիշ, ստացել է Իտալիայի քաղաքացիություն: Բի-Բի-Սի-ն գրում է, որ դեռևս նախորդ տարի բրիտանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ֆերտը Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեից հետո դիմել է Իտալիայի քաղաքացիություն ստանալու համար: Այժմ իտալական իշխանությունները հաստատել են, որ Ֆերտը ստացել է Իտալիայի քաղաքացիություն:
«Հայտնի դերասան, ով «Օսկար» է ստացել «Թագավորը խոսում է» ֆիլմի համար, ամուսնացած է մեր քաղաքացու հետ և մեկ անգամ չէ, որ խոստովանել է իր սերը մեր երկրի նկատմամբ»,- նշված է Իտալիայի ՆԳՆ հաղորդագրության մեջ:
57-ամյա Ֆերտն ամուսնացած է իտալացի պրոդյուսեր Լիվիա Ջուջոլիի հետ 1997 թվականից: Այժմ նրանք երկու որդիների հետ բնակվում են Բրիտանիայում:
Իտալիան, ի տարբերություն ԵՄ մի շատ այլ երկրների, թույլ է տալիս երկքաղաքացիությունը, այդ պատճառով Ֆերտը կարող է նաև պահել բրիտանական անձնագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան