Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ռուսաստանահայ օլիգարխներին այստեղ «բլոկ կանի» Ծառուկյանը, որը և իքս պահին կփորձի հասնել ռևանշի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում առկա իրավիճակը նոր կառավարության ձևավորումից հետո։ ՀՀԿ-ն դեռ ռևանշի հնարավորություն ունի՞. ինչպե՞ս կանխել դա և կապիտալացնել հաղթանակը։

– Նախ, նոր կառավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը պետք է տան մեզանում կատարվածի գնահատականը, ներկայացնեն այսօրվա ճգնաժամից դուրս գալու ճանապարհային քարտեզը: Չեմ կասկածում, որ կառավարության ծրագիրը գործող Ազգային ժողովին ներկայացնելիս վարչապետը հենց դա է անելու: Այս կառավարությունն անցումային ու ժամանակավոր կառավարություն է, որովհետև կոչված է ապահովել ներկայիս քաղաքական ճգնաժամի և փաստացի առաջացած երկիշխանության հաղթահարումն արտահերթ՝ ազատ ու արդար խորհրդարանական ընտրությունների միջոցով: Ինձ կարող են հակաճառել, թե ի՞նչ շարունակվող քաղաքական ճգնաժամի մասին կարելի է խոսել, եթե ժողովրդի աջակցությունը վայելող Նիկոլ Փաշինյանն արդեն դարձել է վարչապետ և ձևավորել է կառավարություն: Այդպես կարող են մտածել դիլետանտները, իսկ քաղաքագիտական առումով, մեզանում այսօր լուրջ հակասություն է գոյացել գործող Սահմանադրության և հեղափոխության արդյունքում ներդրված քաղաքական պրակտիկայի միջև: Գործող Սահմանադրության տեսանկյունից այդ պրակտիկան հակաօրինական է, քանզի գործող Սահմանադրությունը պահանջում է, որ ոչ թե ժողովուրդը Հանրապետության հրապարակում, այլ խորհրդարանական մեծամասնությունն ԱԺ-ի դահլիճում ազատ կամարտահայտությամբ ընտրի վարչապետին: Այստեղ է, որ մենք մեր քայլերն արդարացնում ենք հեղափոխական տրամաբանությամբ և հեղափոխության իրավունքով, որոնք հակասության մեջ են մտնում և չեն կարող չմտնել հին ռեժիմի Սահմանադրության և ընդհանրապես հին օրենսդրության հետ: Ստեղծված իրավիճակը հուշում էր, որ անհրաժեշտ է անհապաղ դնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման խնդիր, ինչպես նաև ազատ և արդար ընտրություններով ձևավորված ԱԺ-ի նոր կազմին իրավունք վերապահել մշակել և հանրաքվեի միջոցով ընդունել նոր Սահմանադրություն: Դրա փոխարեն մենք տեսանք, թե ինչպես են նորանշանակ նախարարները երդվում այն նույն գործող Սահմանադրության վրա, որի հոդվածներին ակնհայտորեն հակասում է թե՛ իրենց նախարար նշանակվելը, թե՛ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնը ստանձնելը: Այս տեսարանը քաղաքագետի աչքերով բնորոշում է ներկայիս իրավիճակի անորոշությունն ու երկիմաստությունը: Մի կողմից մենք մասնակից էինք «խելագարված ամբոխների» գործողություններին, որոնք ստիպեցին մինչև ատամները զինված ռեժիմին հանձնվել, բայց մյուս կողմից, ինչպես կասեին Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակներում, հեղափոխական Լեռը կախման մեջ է ընկել ԱԺ «մկներից» և հին ռեժիմի դատավորներից ու դատախազներից: Մենք տեսնում ենք՝ ինչպես հեղափոխական բունտի և հին ռեժիմի Սահմանադրության հետ ճչացող հակասության մեջ մտնելու արդյունքում կառավարություն ձևավորած նոր կառավարիչներն այժմ զավեշտալի փորձեր են անում ներկայանալ որպես գործող օրենքների տառին ու ոգուն հավատարիմ «ինստիտուցիոնալ այրեր»: Նույնիսկ «Մերժված Սերժին» վարչապետը հրահանգեց գործող օրենսդրությանը համաձայն առանձնատուն տրամադրել իր կողմից նախընտրած վայրում: Այս քայլերը, ինչպես նաև քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում դանդաղկոտությունը, ցույց են տալիս, որ հենց կառավարության ներսում բավականին ուժեղ է հակահեղափոխական թևը, որը ձգտում է կասեցնել հեղափոխականությունը ու սահմանափակվել իշխանափոխության նվաճումներով: Գաղտնիք չէ, որ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները, որոնք ներկայացված են նոր կառավարության կազմում, շարժման ընթացքում չեն կիսել և նույնիսկ հրապարակավ հակադրվել են Նիկոլ Փաշինյանի հեղափոխական պաթոսին: Գուցե նրանց հենց այդ ընդգծված հակակրանքը ստիպեց Նիկոլ Փաշինյանին հրաժարվել Հայաստանի բնակավայրերում հեղափոխական կոմիտեներ ստեղծելու սեփական գաղափարից, որը նա հռչակել էր Հանրապետության հրապարակում: Իմ կարծիքով՝ նահանջը հեղափոխական ծրագրերից՝ հեղափոխությունը սովորական իշխանափոխության հանգեցնելու փորձերը, կարող են միայն նպաստել քաղաքական ռևանշի իրականացմանը: Ինչպես գրել է հանճարեղ Մարքսը, պաշտպանությունը կործանարար է հեղափոխականների համար: Դուք չեք կարող մատնացույց անել այնպիսի «հեղափոխություն», որի մերժված հակառակորդը ո՛չ բանտարկվում է, ո՛չ փախչում է երկրից, այլ շարունակում է տնօրինել քաղաքական իշխանության առնվազն կեսը: Հանկարծ չասեք, որ մեր հեղափոխությունն ուրիշ է՝ «սիրո և համերաշխության հեղափոխություն է»: Եթե մարդը նորմալ մարդ է՝ սադիստ կամ մազոխիստ չէ, ուրեմն չի կարող մերժելով սիրել կամ սիրելով մերժել: Մի՛ վերածեք հեղափոխությունը միմոսության։

Անդրադառնանք Ռուսաստանի հայ օլիգարխիայի պահվածքին ներկա ժամանակահատվածում։ Իրենք, ըստ էության, ևս հակահեղափոխական են և ռևանշիստ։ Նրանք էլ են սպասում իրենց հերթին, որպեսզի այս կառավարությունը տապալվի ու իրենք գան «փրկեն» Հայաստանը։ Կա՞ արդյոք նման վտանգ։

– Ձեր վախերը հիմնավորված չեն. Բացի հայաստանցիներից, ոչ մեկի մտքին Հայաստանը փրկելու խնդիր չկա: Ռուսաստանում սկզբից մտահոգված էին, քանզի Նիկոլին համարում էին թունդ արևմտամետ գործիչ, որը դեմ է եվրասիական ինտեգրմանն ու կողմ է եվրաատլանտյան կառույցներում Հայաստանի ինտեգրմանը: Հիմա հակառակը՝ շատ ուրախ են, քանզի համոզվեցին, որ Հայաստանում ով էլ դառնա իշխանություն, կառչելու է Ռուսատանից: Իրենց կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես բոլորին ապացուցեց, որ Հայաստանում հակառուսական կեցվածքն ընդամենը արևմտյան գրանտներից օգտվելու, գործող իշխանությանը քլնգելու և դուխով երևալու միջոց է: Այսօր և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի ուշքն ու միտքը Ադրբեջանն է:

Կարդացեք Զբիգնև Բժեզինսկու գիրքը, որը կոչվում է «Մեծ շախմատային տախտակը», և տեսեք, թե ինչ գնահատական է տալիս Ադրբեջանի աշխարհաքաղաքական արժեքին: Նա գրում է, որ Ադրբեջանը Միջին Ասիայի դուռն է, որի աշխարհաքաղաքական արժեքը համեմատելի է Ուկրաինայի աշխարհաքաղաքական արժեքի հետ: Այսօր ԱՄՆ-ի և Իսրայելի համար Ադրբեջանի արժեքն ավելի է բարձրանում ադրբեջանցիների միջոցով՝ Իրանը ներսից կազմալուծելու ծրագրերի հետ կապված: Այս իրավիճակում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին չափազանց կարևոր ու ցանկալի է ԱՄՆ-ի և ամերիկյան դաշնակիցների համար, քանզի վանում է այդ պռոռուսական կազմակերպություններին անդամակցելու մտքից Ադրբեջանին: Այդ իսկ պատճառով Նիկոլը ճիշտ է կողմնորոշվել. Հայաստանի ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալն այսօր ձեռնտու չէ խոշոր խաղացողներից և ոչ մեկին, և, որպես հետևանք, կարող է չափազանց վտանգավոր լինել Հայաստանի համար: Ինչ վերաբերվում է ռուսաստանահայ օլիգարխներին, ապա նրանց այստեղ «բլոկ կանի» Գագիկ Ծառուկյանը, որը և իքս պահին կփորձի հասնել ռևանշի 2015 թվականին սեփական շանսը ձեռքից բաց թողնելու համար: Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ երեք տարի առաջ փետրվարին Ծառուկյանը նույնպես մի չորս ժամ անազատության մեջ անցկացնելուց հետո կարող էր հասնել արդյունքի: Այն էլ ինչ արդյունքի՝ կանխեր Սահմանադրության փոփոխությունն ու դառնար լիարժեք ազգընտիր նախագահ. Դե արի՜, վարդապետ, ու մի՜ խելագարվի։

Որքան ուշ անցկացվեն արտահերթ ընտրությունները, այնքան ավելի շատ կընկնի նոր կառավարության վարկանիշը, եթե հասարակության բոլոր հույսերը չարդարանան։ Իսկ ի՞նչ ուժեր կարող են օգտվել այս իրավիճակից՝ բացի նախկին իշխանություններից։

– Այո, արևմտյան քաղաքական սոցիոլոգիայում՝ Սեյմուր Լիփսեթի աշխատություններում, գոյություն ունի «չափազանցված սպասումների հեղափոխություն» կոնցեպտը, համաձայն որի՝ որքան մեծ են հեղափոխական սպասումները, այնքան ավելի ցավագին է դրանց չարդարացման հետևանքով վրա հասնող հիասթափությունը: Ես արդեն հոգնել եմ Ֆեյսբուքում Նիկոլի ֆանատներին բացատրել, որ ոչ թե իրենք, այլ ես եմ վարչապետի բարեկամը, որովհետև մատնացույց եմ անում իրական դժվարությունները նրա ճանապարհին ու դրանց հաղթահարման փշոտ ուղիները: Ոմանք ինձ նույնիսկ մեղադրում են չկամության մեջ, և որքան ավելի անարդար են այդ մեղադրանքները, այնքան ավելի հասկանալի է դառնում ինձ համար, թե ինչ բարձր գին՝ արտագաղթի նոր ալիքներ, ստիպված ենք լինելու վճարել մենք տնտեսական հրաշքի սպասումների չարդարացման դեպքում: Որպեսզի դրանից խուսափենք, պետք է մարդկանց չափազանցված սպասումները մարել: Շատ անշնորհակալ գործ է, մարդիկ այնքան կարոտ են ուրախության, այնքան են տանջվել ավազակների տիրապետության օրոք, որ ուզում ես անտեսել սոցիոլոգիական օրինաչափություններից բխող հանգամանքները ու միանաս լավատեսական ճիչերին, բայց հետո հասկանում ես, որ պարտավոր ես կատարել քո մասնագիտական պարտքը: Իհարկե, կարևոր է արտահերթ ընտրությունների հնարավորինս շուտ անցկացնելը: Ես արդեն ասացի, որ տնտեսական դժվարությունները կառավարության դեմ կօգտագործի Գագիկ Ծառուկյանի թիմը: Հենց այդ թիմը կփորձի այլընտրանք ապահովել ՀՀԿ-ից փախչելու տրամադրված օլիգարխների ու մեծահարուստների համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում