Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դեսպան Կոպիրկինը պաշտոնական տեղեկություն չունի Ռուսաստանի կողմից Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ

 Դեսպան Կոպիրկինը պաշտոնական տեղեկություն չունի Ռուսաստանի կողմից Միհրան 
Պողոսյանին քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնական տեղեկատվություն չի ստացել՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին ՌԴ-ում քաղաքական ապաստան տրամադրելու հարցի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Միհրան Պողոսյանի մասով պաշտոնական տեղեկություն դեսպանատունը չի ստացել: Ես գիտեմ այն, ինչ հրապարակվել է լրատվամիջոցներում»,- ասաց դեսպանը:

Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն ապրիլի 21-ին ՌԴ իրավապահների կողմից ձերբակալվել էր: Իրավապահները նրան հայտնաբերել էին ՌԴ Կարելիայի Հանրապետությունում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ դատարանը բավարարել է ՌԴ դատախազության միջնորդությունը Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու վերաբերյալ՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակովՀայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահելիր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 2019թ. ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում

Ապրիլի 24-ին Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]