Grammy մրցանակի պատվավոր մրցանակակիրներ են դարձել բոլորի կողմից սիրված բրիտանական Queen խումբը և ամերիկյան երգչուհի Թինա Թըրները։
Ինչպես գրում է Rolling Stone պարբերականը՝ հանձնման հանդիսավոր արարողությունը նախատեսված է այս տարվա ամռանը։ Նման մրցանակների են արժանացել նաև երգչուհի Էմիլու Հարիսը, երաժիշտներ Նիլ Դայմոնդը, Հալ Բլեյնը, Լուի Ջորդանը և The Meters խումբը։ Ինչ վերաբերում է Grammy հիմնական մրցանակին՝ այն տեղի կունենա հունվարի 28-ին՝ Նյու Յորքում։