Ադրբեջանում ձերբակալվել են Պակիստանի, Բանգլադեշի եւ Հնդկաստանի քաղաքացիներ, տեղեկացնում է Haqqin.az-ը` վկայակոչելով Պետական միգրացիոն ծառայությունը:
Փետրվարի 16-19-ին տեղի ունեցած հերթական միջոցառումների ժամանակ հաստատվել է, որ ձերբակալված Պակիստանի 11, Բանգլադեշի 6 եւ Հնդկաստանի 4 քաղաքացիները, որոնք Ադրբեջան են եկել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ այդ նպատակով միգրացիոն պետական ծառայությունից հատուկ թույլտվություն են ստացել, այդ գործունեությամբ չեն զբաղվել: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում նրանց Ադրբեջանից արտաքսելու համար: