Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին

Եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Մուսայելյան-Կրասար և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները փակ են բքի պատճառով։ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի են։ Դժվարանցանելի են նաև Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի (բուք է) միջհամայնքային ավտոճանապարհները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Թալինի և Աշտարակի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին մերկասառույց է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]