Կարծիք

16.07.2019 13:40


Փաշինյանների ընտանեկան կլանը

Փաշինյանների ընտանեկան կլանը

Երբ տարիներ ի վեր միջազգային մամուլն ու վերլուծաբանները զավեշտով ու քննադատությամբ էին խոսում Ալիևների ընտանեկան կլանի մասին, մենք էլ այստեղ մեր մտքում ասում էինք՝ «Վայ, ինչպիսի անկուլտուրական բարքեր են տիրում այդ ոչ բարով հարևան երկրում: Հերիք չէ՝ իշխանությունը հայր Ալիևից անցավ որդի Ալիևին, մի բան էլ նրա կինը, դուստրերն ու որդին են պատրաստվում դառնալ պաշտոնյաներ՝ խառնվելով երկրի պետական-քաղաքական գործերին»:

Այստեղ են ասել՝ շատ մի ծիծաղիր ուրիշի վրա, թե չէ գլխիդ կգա:
Այսօր մեր գլխին եկել է, և այն էլ ինչպես է եկել: Այսօր մենք գործ ունենք Փաշինյանների ընտանեկան կլանի հետ՝ գործի մեջ են ոչ միայն փողահավաքչությամբ զբաղվող տիկինն ու երեխաները, մի աներձագ էլ վրադիր: Միակ մխիթարությունն այն էր, որ 3-ամյա Արփին չի խառնվում պրոցեսներին, այն էլ այսօր Աննան խոստացավ փոքրիկին էլ իր հետ տանել ամենուր:

Մեծից փոքր ոչ կոմպետենտ են, բայց չտես ու ինքնահավան: Մեղք է մեր պետությունը, որը գնալով վերածվում է խանության:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը