211652_close_icon
views-count1202 դիտում article-date 22:53 17-05-2019

Շիրակի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններ

Ապրիլի 29-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ օգտվելով տանտերերի բացակայությունից, պատուհանի ապակին կոտրել ու մտել են տուն և գումար գողացել: Նմանատիպ մի ահազանգ էլ ստացվեց մայիսի մեկին. տեխնիկական միջոցների գործադրմամբ ննջասենյակի պատուհանը բացել ու պահարանի վրա դրված զարդատուփից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր՝ պատճառելով մոտ մեկ միլիոն դրամի վնաս: Մայիսի 12-ին ստացվեց մեկ այլ ահազանգ, այս անգամ ոստիկանության Ախուրյանի բաժնում: Տեխնիկական միջոցների գործադրմամբ ննջասենյակների պատուհանները բացել ու տնից գողացել էին փող: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի, Կումայրիի և Ախուրյանի բաժինների ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով մայիսի 16-ին բերման են ենթարկել 29-ամյա Վահե Մ.-ին: Նա խոստովանել է, որ գողությունները կատարել է ինքը: Վահե Մ.-ն ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքնություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր