Հայաստանն արդեն 4 ուղեգիր ունի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Լոնդոնում ընթացող բռնցքամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարում այն նվաճել է Կորյուն Սողոմոնյանը: 52 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում հայ մարզիկը մրցեց Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանի հետ և հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Կորյունը դուրս եկավ 1/4 եզրափակիչ և ապահովեց օլիմպիական ուղեգիրը։
Այս քաշային կարգում օլիմպիական ուղեգիր են նվաճում 1/4 եզրափակիչ դուրս եկած բոլոր բռնցքամարտիկները։
Մինչ այս Հայաստանն ուներ երեք ուղեգիր: Տոկիոյի խաղերին Հայաստանն են ներկայացնելու հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը, ինչպես նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: