211652_close_icon
views-count16478 դիտում article-date 13:39 11-01-2021

Ալիևը ժամանել է Մոսկվա. նրա ավտոշարասյունն ուղևորվել է Կրեմլ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Մոսկվա, որտեղ այսօր կայանալու են Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է minval.az-ը: ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն մանրամասնել է, որ Ալիևի ավտոշարասյունն ուղևորվում է դեպի Կրեմլ: [url=https://shamshyan.com/hy/article/2021/01/11/1175646/]Հիշեցնենք[/url], որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ Փաշինյանը ժամանել է Մոսկվա: «Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր