Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

Վիճակը վատ է, բայց անդառնալի չէ. ինչ է պետք Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը փրկելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախօրեին կառավարությունում տեղի էր ունեցել ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցություն, որի ընթացքում Փաշինյանը հանձնարարել է վարչապետի ղեկավարությամբ ձևավորել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային խորհուրդ: «Իհարկե, հասկանալի է, որ ժողովրդագրական վիճակի հետ կապված հարցերն առանձին վերցրած լուծում չունեն, և դրանք պետք է դիտարկել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացման համատեքստում: Տնտեսական բարեփոխումները, դրանց հաջող ընթացքն առաջին հերթին պետք է նպաստեն ներառական տնտեսական աճին, տնտեսական զարգացման քաղաքականությունն էլ առաջին հերթին պետք է նպաստի ժողովրդագրական վիճակի փոփոխությանը: Մենք հենց դա պետք է առաջին հերթին դիտարկենք որպես իրավիճակի փոփոխության հիմնական գործիք: Բայց ամեն դեպքում, այս կարևորագույն ոլորտն ունի որոշակի առանձնահատկություններ, նրբություններ և, իհարկե, կան նաև հասցեական ու թիրախային գործողություններ, որոնք այդ ընդհանուր համատեքստի ազդեցությունը կոնկրետ ոլորտի վրա կարող են և պետք է դարձնեն ավելի նպատակային ու ավելի թիրախային: Հետևաբար, մենք խնդրի լուծումը կպատվիրակենք ոչ միայն տնտեսական հաջողություններին, այլև կփորձենք հասկանալ, թե այդ ընդհանուր պրոցեսի մեջ ինչ կոնկրետ և հասցեական գործողություններ, ծրագրեր կարող ենք իրականացնել, որոնք միտված են հենց ժողովրդագրական վիճակի բարելավմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի տխուր պատկերի մասին վերջին տարիներին հաճախ էր խոսվում։ Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը վերջերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արձանագրել էր, որ իրադարձությունները դեռևս զարգանում են ոչ հօգուտ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի։ Անցյալ տարվա նույն ամիսների համեմատ ունենք ծնունդների թվաքանակի նվազում, անկում են ապրել ամուսնությունները։ Մարկոսյանի խոսքերով՝ իրավիճակն այն աստիճան է սրված, որ շատ կարևոր է պետական միջամտությունը, քանի որ Հայաստանը շատ է ուշացել ժողովրդագրական քաղաքականության իրականացման համար, երբ Հայաստանը գտնվում էր այն փուլում, որ ամուսնությունների տարի էր մտնում 80-ականներին ծնված բազմաքանակ սերունդը։ «Բայց մենք այդ ժամանակահատվածը բաց թողեցինք, և հիմա ավելի վճռական քայլեր են պետք, քանի որ մեզ սպասում է դեպոպուլյացիա։ Եթե մենք չունենանք էլ արտագաղթ, ապա բնական աճի բացասական տեմպի պարագայում մենք շատ տխուր պատկեր կունենանք»,- ասել էր Մարկոսյանը՝ հավելելով, որ ժողովրդագրական քաղաքականության խնդիրները բազմաշերտ են։

Այնտեղ միայն փողի բաղադրիչը չէ։ Օրենսդրական ու քարոզչական շտկումներ են պետք։ «Խնդիրները շատ-շատ են։ Անպտղության բավական մեծ տոկոս ունենք։ Եթե այդ խնդիրները լուծվեն, ապա մենք կարող ենք այդ կանանց բերել ծնելիության դաշտ։ Բայց դրանից հետո գալիս են այլ խնդիրներ՝ բուժհիմնարկների թանկ լինելը, սոցիալական խնդիրները, մանկապարտեզների փոքր թիվը, որոնք չեն խրախուսում ծնելիությունը»,- ասել էր Մարկոսյանը։

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը, որն անգամ գիրք ուսումնասիրություն է հրապարակել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ժողովրդագրական իրավիճակի փոփոխության համար պետք է ուսումնասիրել միջազգային փորձը, բայց այն, որ նման խորհուրդ է ձևավորվել, որը մասնագիտական է լինելու և լրջորեն ուսումնասիրելու է հարցը, արդեն ոգևորող է։ «Ես արդեն 6-7 տարի է՝ գրում եմ, ասում եմ, որ մեզանում դեպոպուլյացիա է տեղի ունենում, բնակչությունը նվազում է, և եթե մենք դրա դեմը չառնենք, ապա մինչև 2050 թվականը շատ տխուր իրավիճակ կունենանք»,- ասաց Պողոսյանը։ Նրա խոսքերով՝ այդ իրավիճակի «դեմն առնելու համար» նախ պետք է կանխել արտագաղթը, քանի որ մեզ մոտ մեկնողների թիվն ավելի մեծ է, քան վերադարձողներինը։ Ապա պետք է ավելացնել ծնելիությունը, քանի որ ծնելիությունը երկու անգամ նվազել է նորանկախ Հայաստանում։ Իսկ ծնելիության խթանումը պետք է տեղի ունենա ոչ միայն մայրական կապիտալի ավելացմամբ, այլև կնոջ համար այնպիսի պայմանների ստեղծմամբ, որպեսզի նա կարողանա նաև աշխատել և չկտրվել աշխատաշուկայից։ «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանայք հիմնականում առաջին կամ երկրորդ երեխայից հետո չեն ուզում էլ երեխա ունենալ, քանի որ կտրվում են աշխատանքից։ Իսկ դա կանխելու համար պետք է մանկապարտեզների հարց լուծել, դայակների ինստիտուտի հարց լուծել։ Դա շատ մեծ ու համակարգային ծրագիր է։ Պետական լայնածավալ ծրագիր պետք է լինի հաշվարկված 10-15 տարվա համար։ Այն, ինչ արել է Ռուսաստանը, եվրոպական շատ երկրներ»,- ընդգծեց Պողոսյանը՝ հավելելով, որ Հայաստանի համար առավել նպաստավոր ծրագիր կլինի բնակչության ֆիզիկական աճը, որի տակ կարելի է հասկանալ Հայաստանից մեկնած հայրենակիցների վերադարձը։ «Սա ավելի իրատեսական ծրագիր է, քան ծնելիության խթանումը, աշխատատեղերի և մանկապարտեզների հարցը, որն ավելի ֆինանսատար է։ Բայց մարդկանց հետ բերելու համար էլ այստեղ պետք է պայմաններ ստեղծվեն։ Մարդուն միայն համոզելով հետ չես բերի։ Միայն հայրենասիրությունը բավարար չէ։ Դրա համար էլ ասում եմ, որ պետական ծրագիր է պետք։ Դրականն այն է, որ կա միջազգային փորձ, որը ցույց է տալիս, որ նման վիճակները անդառնալի չեն, կարելի է դրա դեմն առնել ու քայլ առ քայլ բարձրացնել մեր բնակչության աճը։ Պարզապես նախ քաղաքական կամք է պետք, ապա պետական մասշտաբի ծրագիր և միջոցներ։ Քաղաքական կամքը հիմա կա, մնացել է մնացածը, որ դեռ պետք է արվի»,- եզրափակեց Գևորգ Պողոսյանը։

Նշենք, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ 2018 թվականի դեկտեմբերի վերջի արդյունքներով Հայաստանում մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 972 հազար: 2018-ին ժողովրդագրական իրավիճակի առումով արձանագրվել են դրական միտումներ, մասնավորապես, մեկնումների և ժամանումների տարբերությունը 2017-ին կազմել է մինուս 26 հազար 897, իսկ 2018-ին՝ պլյուս 15 հազար 313: Նախորդ տարվա ընթացքում մեր երկրում դանդաղել է ծնունդների թվի նվազման տեմպը, նվազել է մահերի, ամուսնալուծությունների թիվը, արձանագրվել է բնական հավելաճի փոքր դրական միտում, ուղևորափոխադրումների հաշվեկշիռը ևս դրական է: Նվազել է նաև միգրացիայի բացասական մնացորդը, նորածինների սեռերի համամասնությունը. 2013-ի 115 տղա/100 աղջիկ հարաբերակցությունը 2018-ին կազմել է 111 տղա/100 աղջիկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում