Friday, 19 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար

Հայաստանի պես փոքր շուկայի համար Իրանը չի վատացնի իր դինամիկ զարգացող հարաբերությունները Ռուսաստանի հետ

Հայաստանը շարունակում է քննարկել իրանական գազի ներկրման հնարավորությունը։ Երեկ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Իրանական գազի ներկրման հարցը նախկինում քննարկվել է, քննարկվում է և միշտ կքննարկվի, որովհետև կոնկրետ և ձեռնտու լուծում չի գտնվել»,- ասել է Փաշինյանը։

2009թ. մայիսի 15-ից Հայաստանն Իրանից գազ է ստանում Իրան-Հայաստան գազատարով։ «Գազ` էլեկտրաէներգիայի փոխարեն» ծրագրի շրջանակում իրանական գազը հայկական տարածքում վերամշակվում է՝ դառնալով էլեկտրաէներգիա, որը նախատեսված է Իրան արտահանելու համար՝ 3կՎտ/ժ-ն 1 խորանարդ մետր գազի հաշվարկով։

Խոսելով վերջերս սահմանին Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացման մասին՝ Փաշինյանը կրկին ընդգծել է, որ այդ փաստը չի ազդի վերջնական սպառողի համար նախատեսված սակագնի վրա։ Փաշինյանը նաև ավելացրել է, որ պաշտոնական Երևանը կշարունակի բանակցությունները ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ՝ երկարաժամկետ լուծումներ գտնելու համար։ «Մենք շարունակելու ենք բանակցությունները և դիրքորոշում ենք արտահայտելու՝ մեր երկրի շահերը պաշտպանելու համար»,- ավելացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Էներգետիկ և անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանի խոսքով, սակայն, ներկա պայմաններում քիչ է հավանականությունը, որ իրանական կողմը Հայաստանի համար մեծացնի գազի ծավալները, ինչպես նաև առաջարկի ավելի մրցունակ գին, քան Հայաստանին առաջարկում է Ռուսաստանը մատակարարվող գազի դիմաց։

«Իրանից մատակարարվող գազի ծավալների ավելացման հնարավորությունները ի հայտ կգան միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը և Վրաստանը չկարողանան պայմանավորվել Վրաստանի տարածքով տարանցիկային գազի փոխադրման հարցի շուրջ, ինչի նախադրյալները իրականում կան։ Եթե հիշում եք, 2016 թվականի բանակցությունները «Գազպրոմի» և Վրաստանի կառավարության միջև բավականին բարդ անցան։ Մասնավորապես, Ռուսաստանը պնդում էր, որ պետք է վճարումն իրականացվի ռուբլիով, մինչդեռ Վրաստանը նախընտրում էր բարտերային տարբերակը, ինչը հասկանալի էր՝ հաշվի առնելով ռուբլու դևոլվացիան։ Այդ օրերին «Գազպրոմը» հասավ որոշակի տակտիկական հաջողությունների, և երկու տարով կնքվեց համապատասխան պայմանագիր, որով Ռուսաստանը ռուբլիով է վճարում և շարունակում է վճարել Վրաստանին տարանցիկային մատակարարում իրականացնելու համար։ Հենց այդ բանակցությունների ժամանակ որպես առանցքային փաստարկ «Գազպրոմը» նշում էր, որ եթե Վրաստանը չհամաձայնի իրենց պահանջներին, ապա Ռուսաստանն առհասարակ կդադարի Վրաստանի տարածքը որպես տարանցիկային դիտարկելը և կապահովի ՀՀ-ն բնական գազով իրանական գազամուղով՝ իրականում ցույց տալով, ընդգծելով, որ ինքն է տնօրինում Իրան-Հայաստան գազամուղի ենթակառուցվածքը, և ըստ էության այդ ենթակառուցվածքը հենց Ռուսաստանից մատակարարումներ իրականացնելու համար կարևոր դիվերսիֆիկացվող գործիք է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց փորձագետը։

Դավթյանի խոսքով՝ եթե խոսում ենք գազի գնի մասին և հաշվի առնում սահմանին գազի գնի վերջին թանկացումը 15 դոլարով, ապա դրանով, ըստ էության, հավասարեցվեց ռուսական գազի գինը իրանական գազի գնին։ Երկուսն էլ հիմա արժեն 165 դոլար։ Բայց այս պարագայում էլ պետք է հաշվի առնել մի շարք այլ գործոններ, որոնցից մեկն էլ այն է, որ 2019-ին իրանական կողմը կարող է վերանայել իր սակագնային քաղաքականությունը գազի ոլորտում, որովհետև Իրանը նավթ արտահանող երկիր է, իսկ նավթի շուկայում բավականին բարդ գործընթացներ են տեղի ունենում վերջին կես տարվա ընթացքում, մասնավորապես՝ նավթի գինը վերջին ամիսներին 85 դոլարից իջավ մինչև 55 դոլար, և այդ տենդենցը շարունակվելու է նաև 2019-ին:

«Հետևաբար Իրանը, որը մի կողմից՝ իր բյուջեի մեծ մասն ապահովում է էներգառեսուրս՝ մասնավորապես նավթ արտահանելով, մյուս կողմից՝ գտնվում է պատժամիջոցների տակ և չունի հնարավորություն զարգացնելու արտահանման հնարավորություններ դեպի Եվրոպա, ստիպված կլինի վերանայել իր սակագները գազային ոլորտում»,- ասաց Դավթյանը։

Ինչ վերաբերում է այս հարցի աշխարհաքաղաքական կողմին, ապա, փորձագետի խոսքով, այստեղ էլ կա երկու բաղադրիչ. առաջինն այն է, որ Իրանն ու Ռուսաստանը ընդհանուր ռազմաքաղաքական դաշինքի մեջ են Սիրիայի հարցում և, կարելի է ասել, մեկ պատժամիջոցային ակումբի անդամներ են և հատկապես էներգետիկ ոլորտում սկսել են բավականին խոշոր ծրագրեր իրականացնել։ Մասնավորապես, խոսքը Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի նախաձեռնության մասին է, Ռուսաստանի կողմից Իրանում նոր՝ «Բուշեր-2» ատոմակայանի շինարարության նախագծի մասին:

«Բացի այս ամենից՝ պետք է հաշվի առնել, որ օգոստոսին ստորագրվեց Կասպիցի կոնվենցիան, որը լրացուցիչ հարթակ հանդիսացավ ռուս-իրանական համագործակցության խորացման համար և լուծեց այն բոլոր խնդիրները, որոնք առկա էին այս երկու պետությունների միջև Կասպյան ավազանի ռեսուրսների օգտագործման հետ կապված։ Իսկ սա նշանակում է, որ եթե գումարում ենք հարցի տնտեսական ու աշխարհաքաղաքական բաղադրիչները, ապա ստանում ենք մի իրավիճակ, որ Իրանը Հայաստանի նման փոքր շուկայի համար մոտակա ժամանակահատվածում չի կարող մրցակցություն կազմել ռուսական բնական գազին՝ դրանով վատացնելով իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որոնք հիմա շատ դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով»,- ընդգծեց Վահե Դավթյանը՝ ավելորդ համարելով ևս մեկ անգամ խոսել նաև ենթակառուցվածքների մասին, որոնք պատկանում են «Գազպրոմին», և տեսականում ու գործնականում անհնար է պատկերացնել, որ հնարավոր է «Գազպրոմի» ենթակառուցվածքներով իրանական գազ փոխադրել ու սպառել։

Վերջում փորձագետն ընդգծեց, որ եթե Հայաստանը Իրանը դիտարկում է որպես դիվերսիֆիկացիոն ուղղություն, ապա պետք է ձեռնամուխ լինի նոր ենթակառուցվածքների շինարարությանը, բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ ծրագրեր ձեռնարկում են այն պետությունները, որոնք էներգառեսուրս արտահանող են։ «Դրա համար հիմա կարելի է ասել, որ գնդակը գտնվում է Իրանի դաշտում, իսկ Իրանը, հաշվի առնելով թե՛ պատժամիջոցները, թե՛ ՌԴ-ի հետ սերտ ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացումը, դժվար թե մոտ ապագայում նման նախաձեռնությամբ հանդես գա»,- եզրափակեց Վահե Դավթյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում