16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կան ապացույցներ, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է հավաքագրել Հայաստանի դեմ պատերազմելու համար. The Jerusalem Post

Այս շաբաթ ապացույցներ են ի հայտ եկել առ այն, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում նախատեսել է օգտագործել սիրիացիներին, որոնցից շատերը Սիրիայի ռեժիմի դեմ կռվող աղքատ փախստականներ են: Անկարան պնդում է, որ Բաքվի մտերիմ դաշնակիցն է, սակայն ցանկանում է սիրիացիներին տեղակայել Ադրբեջանում, ինչպես դա արեց Լիբիայում և Սիրիայի գրավված Աֆրին քաղաքում, ցանկանում է օգտագործել նրանց՝ Անկարայի ազդեցությունն մեծացնելու և տեղական իշխանություններին թուլացնելու համար, ասվում է The Jerusalem Post պարբերականի հոդվածում:

Նշված ապացույցները, ներառյալ բազմաթիվ հարցազրույցները, որոնք սիրիացիները տվել են միջազգային լրատվամիջոցներին, նաև խմբագրություն ուղարկված ձայնագրություն, բավականին շատ հարցեր են առաջացնում: Վարձկանները միգուցե հավաքագրվել են շաբաթներ առաջ, սակայն պարզ չէ՝ ուղարկվել են, թե ոչ: Համենյան դեպս, համացանցի օգտատերերը պնդում են, որ պարզել են նրանց տեղակայման վայրը, մյուսները պնդում են, որ մի քանիսը սպանվել են:

 Ինչպե՞ս է այս ամենը սկսվել:

Վերջին տարիներին Անկարան ձգտում էր Սիրիայի ազատ բանակի զինվորներին ներգրավվել և դարձնել թրքամետ, որպեսզի նրանք քրդերի դեմ պատերազմեն Սիրայում: Այժմ Անկարան, օգտվելով ներգրավված վարձկանների վիճակից, որոնք տեղ չունեն գնալու և սուտ խոստումներ են ստացել, ցանկացել է նրանց ուղարկել Կովկաս: Ներկայացվող ապացույցները, ներառյալ տղամարդկանց ուղարկած ձայնագրությունները, մատնանշում են, որ նրանք մոբիլիզացվել են: Ադրբեջանը, իր հերթին, հայտարարում է, որ Հայաստանն ունի «ներկրված վարձկաններ»: Թուրքիան պնդում է, որ հայերին աջակցում է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, որը, Թուրքիայի կարծիքով, կապված է քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» հետ: Այսպիսով, Թուրքիայի ծայրահեղ աջակողմյան մամուլը և իշխող կուսակցությունը պնդում են, որ դա ճիշտ որոշում էր սիրացիներին ուղարկել կռվել քրդական ջոկատների դեմ Հայաստանում՝ սիրիական պատերազմը տեղափոխելով այլ երկիր: Սակայն ՔԱԿ-ի՝ Հայաստանում ներգրավված լինելու վերաբերյալ ոչ մի ապացույց գոյություն չունի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ