Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հուավեյ Տեքնոլոջիս Արմենիան» հաջողությամբ անցկացրել է Ապագայի Ծիլեր ծրագիրը

«Հուավեյ Տեքնոլոջիս Արմենիան» հաջողությամբ անցկացրել է Ապագայի 
Ծիլեր ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021թ.-ի հոկտեմբերի 11-18-ը Հուավեյ Հայաստանն անցկացրեց Ապագայի ծիլեր (Seeds for the Future) ծրագիրն առաջին անգամ:

Համագործակցելով Երևանի Պետական Համալսարանի, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետ՝ 20 վառ ու խելացի ուսանողներ ընտրվեցին:

Հոկտեմբերի 8-ին բացման արարողությանն իրենց խոսքն ասացին ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան պրն Ֆան Յոնգը, ինչպես նաև՝ Հայաստանի բջջային օպերատոր կազմակերպությունների տնօրեններից պրն Ռալֆ Յիրիկյանը  (ՄՏՍ Արմենիա):

Պրն Ֆան Յոնգը ողջունեց ուսանողներին և ուղղեց իր խոսքը նրանց.

«Շատ ուրախ եմ ներկա գտնվել Հուավեյ Հայաստանի կողմից անցկացվող «Ապագայի ծիլեր» ուսումնական ծրագրի առաջին առցանց դասընթացի բացման արարողությանը: Նոր կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, երկու երկրները ձեռք ձեռքի տված միասին աշխատել են համաճարակի հաղթահարման համար՝ ի ցույց դնելով  միմյանց միջև գոյություն ունեցող մեծ բարեկամությունը։ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները արմատապես փոխել են մարդկանց կյանքը: Մի քանի սերունդների անդադար ջանքերի շնորհիվ Չինաստանի թվային արդյունաբերությունը թռիչքաձև զարգացում է ունեցել, և այժմ Չինաստանը հանդիսանում է աշխարհի թիվ մեկ հեռահաղորդակցության տերությունը: Հուավեյ ընկերությունը Չինաստանում և աշխարհում կապի ոլորտի ամենահզոր ընկերություններից է, որը մեծ ներդրում է ունեցել Չինաստանի թվային տնտեսության արագ զարգացման գործում»:

Պրն Ֆան Յոնգը նշեց նաև, որ տարբեր համալսարաններից ընտրված քսան ուսանողները հնարավորություն ունեն սովորելու բարձր տեխնոլոգիաների մասին՝ ներառյալ 5G տեխնոլոգիան, ամպային տեխնոլոգիաները և այլն։

Պրն Յոնգը հույս հայտնեց, որ սա կօգնի աշխարհի տարբեր ծայրերում գտնվող տաղանդավոր երիտասարդներին ոչ միայն ծանոթանալ չինական մշակույթին, այլ նաև շփվել միմյանց հետ:

Պրն. Ռալֆ Յիրիկյանը ողջունեց ուսանողներին և շնորհակալություն հայտնեց «Հուավեյ»-ին «Ապագայի ծիլեր» ուսումնական ծրագիրը Հայաստանում անցկացնելու համար:

«Այս ծրագիրը մեծ կարևորություն ունի Հայաստանի թվային զարգացմանը աջակցելու գործում և վստահորեն այն կհաջողվի, որովհետև մեր երիտասարդությունն ունի մեծ ընդունակություններ, պատրաստ է ընդունել նոր մարտահրավերներ ու մոտեցումներ և ստանալ գիտելիքներ»:

Պրն. Յիրիկյանը նաև նշեց, որ ոչ բոլոր ընդունակություններով օժտված անձինք ունեն նաև հմտություններ՝ մի շարք կարծրատիպերի պատճառով, և ամեն ոք չէ, որ ունակ է օգտագործել իր ընդունակությունները՝ վերածելով դրանք հմտությունների, և կիրառել աշխատանքում: Սա է մեր հիմնական խնդիրը:

Պրն. Յիրիկյանը անդրադարձավ վերջերս պարգևատրված Արտեմ Պատապուտյանին, ով դարձավ առաջին հայ Նոբելյան մրցանակակիրը բժշկագիտության բնագավառում: Նա պրն. Յիրիկյանի հասակակիցն է և երկուսն էլ ծնունդով Բեյրութից են, որտեղ փոքրահասակ տարիքում ականատես են եղել քաղաքացիական պատերազմին՝ պատսպարվելով ռումբերի ձայներով  ուղեկցվող ապաստարաններում , երբեմն դպրոց չհաճախելով, երբ ուղղակի ողջ մնալը թվում է պարգև վերևից:

«Բայց մենք սովորեցինք, նպատակ դրեցինք և նա, ով ջանք գործադրեց, նա, ով ուներ  երազելու և աշխատելու համարձակություն, հաջողություններ ունեցավ և հասավ իր նպատակներին»:

Հիմա դուք ունեք ամեն բան՝ հասնելու հաջողության: Օգտագործեք  ձեր գիտելիքները, հմտությունները և փորձ ձեռք բերելու յուրաքանչյուր հնարավորություն: Սովորեք և կիսվեք գիտելիքներով, փորձով՝ ի նպաստ մարդկանց և առանձնակիորեն՝ Հայաստանի:

Մաղթում եմ մեծ հաջողություն այս ծրագրի բոլոր մասնակիցներին»:

Իր խոսքն ասաց նաև Հուավեյ Տեքնոլոջիս Արմենիա ՍՊԸ-ի տնօրեն պրն Չեն Լիանգը՝ ուղղելով երախտիքի խոսքեր պրն Ֆան Յոնգին և պրն Յիրիկյանին:

«Շնորհակալ եմ անչափ Չինաստանի դեսպան պրն Ֆանին և Վիվա-ի տնօրեն Պրն Ռալֆին գերազանց ելույթների համար: Դուք իմ ուսուցիչներն եք Հայաստանում և մարդիկ, ովքեր ինձ հիացնում են:

Ինձ համար պատիվ է մասնակցել Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Ապագայի ծիլեր»  2021 (Seeds for the Future 2021) ծրագրին, որը Հուավեյի կողմից կազմակերպված տաղանդներ գտնելու և զարգացնելու գլոբալ ծրագիր է»:

Որպես առաջատար ՏՀՏ կազմակերպություն՝ Հուավեյը տրամադրում է բարձրորակ ծառայություններ և ապրանքներ Հայաստանում 2009թ.-ից: Հուավեյն ակտիվորեն իրականացնում է հասարակական պատասխանատվությունը և նպատակ ունի զարգացնել ՏՀՏ տաղանդներ Հայաստանի համար: Ապագայի ծիլեր ծրագիրը հիանալի առիթ է զարգացնելու հարաբերությունները և ստեղծել նոր հնարավորություններ երկու երկրների ժողովուրդների համար: Սա գործիք է նաև Հայաստանում չինական կազմակերպությունների համար՝  կատարելու իրենց հասարակական պարտականությունները և արդյունավետ փոխանակելու մշակութային արժեքները:

Վերջում պրն Չեն Լիանգը մաղթեց մեծ հաջողություններ առաջին անգամ Հայաստանում անցկացվող Ապագայի Ծիլեր ուսումնական ծրագրին և բոլոր ուսանողներին: Պրն Չեն Լիանգը վստահ է, որ նրանք կունենան ավելի մեծ ներդրում այս գեղեցիկ երկրում և կդարձնեն այն կրկին հզոր:

Այս ծրագիրը հիանալի հարթակ է հայ ուսանողների համար՝  հասնելու ժամանակակից տեխնոլոգիաների ձեռքբերումների, ստանալու լրացուցիչ գիտելիքներ, ինչպես նաև ստեղծելու մշակութային կամուրջ Հայաստանի և Չինաստանի միջև:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]