2021-ին 1000 խոշոր հարկ վճարողները պետբյուջե են ուղղել ավելի քան 1 տրլն 206 մլրդ դրամ

2021-ին 1000 խոշոր հարկ վճարողները պետբյուջե են ուղղել ավելի քան 1 տրլն 206 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների առաջին եռյակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (48,842,019 դրամ), որին հաջորդում է «Գազպրոմ Արմենիան» (47,825,132 դրամ): Երրորդը Պաշտպանության նախարարության աշխատակազմն է (42,656,806 դրամ):

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 989 մլրդ 980 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 216 մլրդ 881 մլն դրամ։

Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---