211652_close_icon
views-count43645 դիտում article-date 16:10 12-12-2018

Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի բնակիչները հուսով են, որ կառավարությունն այս անգամ իրենց կազատի «Մահվան քոթեջներից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ տարածքային կառավարման և զաևգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ այցելել է Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամաս, որտեղ երեկ վաղ առավոտյան դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել։ Հրդեհի հետևանքով ընտանիքի 3 անդամներ մահացել էին, իսկ 1 հոգի էլ տեղափոխվել էր Ստեփանավանի բժշկական կենտրոն։ Աշոտաբերդ թաղամասի բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «88-ի ավերիչ երկրաշարժից հետո կոմունիստները մեր նկատմամբ ցուցաբերեցին բարի կամք և 5 տարով որպես կացարան մեզ տրամադրեցին այս փայտե շինությունները։ Դա տրված է 5-7 տարի ժամանակով, բայց ցավոք, արդեն 30 տարի է՝ այդ պայմաններում ենք բնակվում։ Եթե երկրաշաժից հետո այս թաղամասն անվանում էին Աշոտաբերդ, ապա 10 տարուց ավելի է՝ այս տնակները մենք համարում ենք «մահվան քոթեջներ»։ Նախկինում էլ է նման դեպք եղել, երբ մի ամբողջ շենք հաշված րոպեների ընթացքում կրակի բաժին դառավ։ Արդեն 20 տարի է՝ մզ խոստանում են, որ լավ է լինելու. կառավարությունը զարկ է տալու բնակարանաշինությանը, ու մենք վերջապես այս դժոխքից կպրծնենք։ Մենք գիտենք, որ Ստեփանավանի թե նախկին, թե ներկա քաղաքապետերը բազմիցս դիմել են կառավարություն, սակայն Երևանում իրենց տաքուկ կաբինետներում փափուկ բազկաթոռների վրա իրենց թափանները լցնող պաշտոնյաները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ու ձեռնարկում խնդիրը լուծելու ուղղությամբ։ Նախկին վարչապետներից Կարեն Կարապետյանն այցելեց, պռատակոլնի նկարահանվեց, խոստացավ, որ խնդիրը հրատապ ձևի կլուծվի, սակայն նրա այցն էլ օդ դուրս եկավ։ Այսօր տեղեկացանք, որ երեկ թաղամաս է այցելել ծնունդով ստեփանավանցի, տարածքային կառավարման և զաևգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, ու գիտենք, որ նրանք տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո օբյեկտիվ կներկայացնեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Անկեղծ ասած՝ մեր հույսը Ն. Փաշինյանն ու Ս. Պապիկյանն են, ովքեր կընդառաջեն մեր քաղաքապետի նամակ-խնդրանքներին ու գոնե 1 տարվա ընթացքում խնդիրը կլուծվի։ Իսկ մենք նրանցից շատ բան չենք ուզում. մեզ փրկեն մահվան քոթեջներից ու հուսով ենք, որ Ս. Պապիկյանի ու Ա. Ղուկասյանի այցը նախկին վարչապետ Կ. Կարապետյանի այցի նման սուտ, ռեկլամնի այց չի լինի»։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/11/1112439/?fbclid=IwAR20fvpAFJWStjnOg7p3EUczKgmazXDQary7t_TZMpE95F0ULeW5YpBF9iE]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 11-ին դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն ժամանել էին Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել էին նաև Ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Գուրջանյանի գլխավորությամբ։ Հրշեջները, մարելով բնակարանում առաջացած կրակը՝ այնտեղ հայտնաբերել էին նշված տան բնակիչներ՝ 59-ամյա Անուշ Բալասանյանի, 36-ամյա Վահանուշ Հակոբյանի և 10-ամյա Գրիգոր Գրիգորյանի ծխախեղդ եղած դիերը, իսկ 26-ամյա Դավիթ Հակոբյանը, ով Վ. Հակոբյանի եղբայրն է, կայուն ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր Ստեփանավանի հիվանդանոց։ Դեպքի վայր էին ժամանել նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանը։ Դեպքի վայրի զննություն էին կատարլ նույն քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերգեյ Սերոբյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի փորձաքրեագետները՝ բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանի և ավագ փորձագետներ Ռոբերտ Քառյանի ու Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ։ Առաջին իսկ պահից դեպքի վայր էր ժամանել նաև Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը։ Թե ինչն էր եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Փաստի առթիվ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Սերոբյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 164+
164+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր