Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

ՊԵԿ-ն ընդլայնել է մատուցվող ծառայությունների հեռահար սպասարկման ուղղությունները

Կորոնավիրուսի տարածման պայմաններում կարևորելով հարկ վճարողներին սպասարկման ծառայությունների անխափան մատուցումը՝ Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնել է մատուցվող ծառայությունների հեռահար սպասարկման ուղղությունները:

«Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրի» շրջանակում Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչությունը կոմիտեի այլ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնում են հարկ վճարողների կարիքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, ըստ կարիքների՝ տեղեկատվության հնարավորինս տրամադրման և համապատասխան ծառայությունների մատուցման մի շարք միջոցառումներ:

Այսպես, ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձանց, առանց հարկային մարմին այցելելու, շնորհվել են հարկ վճարողի հաշվառման համարներ (ՀՎՀՀ): Միաժամանակ, այդ գործարքներն էլեկտրոնային հայտարարագրելու կարգի և դիմումների ձևի վերաբերյալ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել են հայտարարություններ և իրազեկման ուղեցույցեր: Իսկ հարցերի դեպքում քաղաքացիները պարզաբանումներ են ստացել հեռահար:

Համավարակի տարածմամբ պայմանավորված՝ հնարավորություն է ստեղծվել նաև հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար՝ սահմանված դիմումները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի) վարկառուի (համավարկառուի) կողմից ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Միաժամանակ ֆինանսական կազմակերպություններին առաջարկվել է` 2020թ. 1-ին եռամսյակում (ըստ ամիսների)՝ վարկառուի (համավարկառուի) կողմից վճարված տոկոսների վերաբերյալ տեղեկանքների բնօրինակները փոստային ծառայության միջոցով ներկայացնել ՊԵԿ։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում հեռահար եղանակով կատարվել են իրազեկման աշխատանքներ՝ հնարավոր շահառու հարկ վճարողների կողմից ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով համապատասխան դիմումների ներկայացման և ներկայացված դիմումների ճշգրտման վերաբերյալ, ինչպես նաև ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեների միջոցով իրականացվել է շահառուների դիմումների ընդունման և հետագա ընթացքի ապահովման աշխատանքներ։

Հարկ վճարողների հետ հետադարձ կապը, ինչպես նաև իրազեկման աշխատանքներն ապահովվում են ՊԵԿ պաշտոնակայն կայքում տեղադրված հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեների և հեռախոսահամարների միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում