Բաժիններ՝

«Բաց թող ինձ». Վահագ Ռաշը երկրպագուների դատին է հանձնել նոր երգի հոլովակը

Երգիչ Վահագ Ռաշը երկրպագուներին է ներկայացրել «Բաց թող ինձ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, երգի երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, բառերն էլ հեղինակել է Տաթև Ոսկանյանը:

Վահագ Ռաշը փաստում է՝ երգը ստեղծվել է 2018 թվականի մայիսին, տեսահոլովակն էլ նկարահանվել է նախորդ տարվա սեպտեմբերին: Կատարվել են ինքնատիպ մոնտաժային աշխատանքներ, և հանրությանն է ներկայացվել արդյունքը:

«Բաց թող ինձ» երգի տեսահոլովակի միտքը Սերժ Գաբյանինն է: Հոլովակում արծարծվում է ազատության գաղափարը, ասել է, թե՝ յուրաքանչյուրն ազատության կարիք ունի: Մարդ էակն անգամ ինքն իրեն կապանքներից ազատելու ցանկություն է ունենում: Եվ այդ ազատության յուրատեսակ գաղափարը պատկերված է ինտերակտիվ արկղի միջոցով:

Վահագ Ռաշի խոսքով՝ իրեն շատ դուր է եկել մտահղացումը, որը, վստահաբար, կհետաքրքրի նաև իր երկրպագուներին:

Տարվա ընթացքում երգիչը կներկայացնի արդեն իսկ սիրված «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգի հոլովակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս