Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Ի՞նչ է ակնարկում Ալիևը․ ո՞րն է Բաքվի լավատեսության հիմքը

Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն կշարունակի ամրապնդել իր ռազմական ներուժը՝ հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը տարեվերջյան ուղերձում:

«Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Ադրբեջանի տարածքն է, և հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- հայտարարել է Իլհամ Ալիևը՝ վերստին հիշատակելով ՄԱԿ-ի բանաձևերը, ըստ որոնց հայկական ուժերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից:

«Մենք խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, և մեր մասնակցությունը բանակցություններին դրա ապացույցն է: Սակայն, յուրաքանչյուրը պետք է իմանա, որ ռազմական գործոնը շատ կարևոր է, և մենք կշարունակենք հզորացնել մեր բանակը», ֊ ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևը միաժամանակ պնդել է, թե այժմ հակամարտության կարգավորման հարցում նոր իրավիճակ է ստեղծվել:

«Հույս ունեմ, որ 2019֊ին այդ ուղղությամբ կարող է առաջընթաց լինել», ֊- ասել է նա՝ առանց հավելյալ մանրամասների:

Այսպիսով՝ պաշտոնական Բաքվի համար սովորական են դարձել պնդումները, թե մեկնարկող տարին կարող է առաջընթաց ապահովել կարգավորման գործընթացում։ Անցած տարեվերջին նման հայտարարություն էր արել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հիմա նույնաբովանդակ պնդում է անում նախագահ Ալիևը։

Ինչի՞ վրա է հիմնված Բաքվի լավատեսությունը։ Արդյո՞ք կարգավորման գործընթացում տեղի են ունենում զարգացումներ, որոնք առայժմ հետնաբեմում են, սակայն Բաքվին լավատեսության հիքեր են տալիս։ Ակնհայտ է, որ Բաքվի պատկերացրած առաջընթացն, ըստ էության, միակողմանի զիջումներ է ենթադրում հայկական կողմից։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ, ըստ էության, հերքել է, թե բովանդակային հարթության վրա որևէ առաջընթաց կամ զարգացում կա։ Ավելին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ԼՂ հարցն ընդհանրապես չի քննարկվել, ինչը նույնիսկ որոշակի տարակուսանք ծնեց քաղաքական շրջանակներում՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանն առանցքային դերակատարություն ունի կարգավորման գործընթացում։

Իհարկե, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի շետադրումները մի փոքր տարբերվում են․ թերևս դա ոչ թե հակադրություն է վարչապետի ասածին, այլ պայմանավորված է այն կարգավիճակային առանձնահատկությամբ, ինչն ունի Զոհրաբյանը։

Երեկ հյուրընկալվելով Հանրային հեռուստատեսության «Այսօր իրականում» հաղորդմանը՝ Հայաստանի դիվանագիտության ղեկավարը մասնավորապես ասել է․ «Մենք կարողացանք շատ արագ աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, կարողացանք առաջին հանդիպումը կազմակերպել հուլիսի Բրյուսելում, երկրորդը՝ Նյու Յորքում, սեպտեմբերին, երրորդ հանդիպումը Միլանում։ Այդ ընթացքում մենք կարողացել ենք արտահայտել այն տեսլականը, որով գտնվում ենք այդ գործընթացի մեջ, լսել հակառակ կողմին, լսել համանախագահողներին։ Մենք կարողացանք խստորեն ուշադրություն դարձնել որոշ սկզբունքների, որոնք անվանել ենք խաղաղությանը նպաստող միջավայր։

Մենք կարևորություն ենք տվել հարցերին, որոնք վերաբերում են, ասենք, հռետորաբանությանը։ Կարելի է ցույց տալ հայրենասիրական պոռթկում և ասել ամեն ինչ, և կարելի է ավելի պատասխանատու լինել։ Եթե մենք ասում ենք այն, ինչ ասում ենք առանց խիստ արտահայտված էմոցիաների, դա չի նշանակում, որ մեր մտադրությունները այդքան հստակ չեն։ Դրանք շատ հստակ են, ինչ վերաբերում է ստատուսին ու անվտանգությանը»,-հայտարարել է նա։

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ ստատուսն ու անվտանգությունը այն կետերն են, որից ցած մենք չենք իջնի բանակցություններում, Մնացականյանն արձագանքել է. «Միանշանակ։ Մենք առաջին հերթին նկատի ունենք անվտանգության հարցը, որովհետեւ հարցը մեզ համար հարցը շատ կոնկրետ է։ Երբ քայլում ես Ստեփանակերտում, դու դա զգում ես, որովհետև խոսքը մարդկային կյանքերի մասին է։ Ղարաբաղի էկզիստենցիալ անվտանգությունը մեր գերակա հարցն է։ Իսկ դրանից բխում է ստատուսը։ Ստատուսը երաշխիք է, որ անդրադառնում է անվտանգությանը։ Ստատուս նշանակում է, որ Արցախի ժողովուրդը տերն է իր կարգավիճակի, որն արտահայտում է համապատասխան ձևով, որը կոչում ենք ռեֆերենդում, թե ինչպես։ Թե ինչպես է դա արվելու, ինչպես է համադրվում ընդհանուր փաթեթի մեջ, դա ամենաբարդ խնդիրն է, որ վերաբերվում է բանակցային գործընթացին։ Չի կարող լինել իրավիճակ, չի կարող լինել որեւէ մարդ Հայաստանում, Ղարաբաղում կամ որեւէ տեղ, որ եթե չենք ապահովում այնպիսի համադրություն, որտեղ մենք զարգացնում ենք բավարար, հստակ երաշխավորում, որ մեր գծերը, մեր հիմնական դիրքորոշումները չեն խախտված, որ մենք կարող ենք դա տեսնել որպես բավարար հստակ երաշխիք, չի կարող լինել պայմանավորվածություն, որը մեզ համար համոզիչ չլինի։ Շատ կարևոր է նաև, որ կա Հայաստանի հասարակությունը և Արցախի հասարակություն»։

Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանի ԱԳ նախարարի սահմանած նշաձողը բացարձակապես տարաբեր է այն օրակարգից, ինչի մասին ակնարկում է Իլհամ Ալիևը։ Պաշտոնական Երևանն, ըստ էության, բացառում է, որ Բաքվի հետ կարող են լինել պայմանավորվածություններ, որոնք կասկածի տակ կդնեն Արցախի կարգավիճակը։

Ուրեմն՝ ինչի՞ վրա է հիմնված Բաքվի լավատեսությունը։Ադրբեջանի շատ փորձագետներ բաց տեքստով ակնարկում են, որ Ալիևի վարչակազմը հույսը դրել է հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի խորացման վրա, ինչը կարող է Բաքվի համար բարենպաստ դիվանագիտական, նույնիսկ ռազմական համատեքստ ստեղծել։ Սա, իհարկե, անիրական պնդում չէ, մանավանդ, որ Մոկվայում էլ ակտիվացել են խոսակցությունները, այպես կոչված, Լավրովի ծրագրի վերակաենդանացման մասին։ Ի դեպ, տարեվերջին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արած սկանդալային հայտարարությունը բացահայտեց, որ Մոսկվան տարբեր առիթներով, անգամ՝ ապրիլյան պատերազմից հետո, փորձել է թարմացնել այս տխրահռչակ ծրագիրը։

Համենայն դեպս, Ադրբեջանը վերջին շաբաթներին էապես փոխել է իր ղարաբաղյան քաղաքականության առնվազն հռետորաբանությունը, ինչը հիմքեր է տալիս մտածելու, որ գուցե գոյություն ունեն ստվերային որոշակի պայմանավորվածություններ Մոսկվայի ու Բաքվի միջև։ Սա որոշակի ազդանշան է Հայաստանի իշխանության համար՝ հնարավորինս արագ կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները՝ հաշվի առնելով դրանց ուղղակի անդրադարձը անվտանգության խնդիրների, մասնավորապես ԼՂ խնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումների վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում