Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 395.00-1.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00-2.00
OIL:  BRENT - 86.30+0.96 WTI - 81.71+0.90
COMEX:  GOLD - 2215.40+0.78 SILVER - 24.80+0.94
COMEX:  PLATINUM - 912.00-0.55
LME:  ALUMINIUM - 2287.00-1.38 COPPER - 8806.00-0.59
LME:  NICKEL - 16560.00-3.19 TIN - 27375.00-0.99
LME:  LEAD - 2005.00-1.28 ZINC - 2416.00-2.74
FOREX:  USD/JPY - 151.36-0.20 EUR/GBP - 1.082-0.06
FOREX:  EUR/USD - 1.082-0.06 GBP/USD - 1.2627+0.11
STOCKS RUS:  RTSI - 1129.95+1.23
STOCKS US: DOW JONES - 39760.08+1.22 NASDAQ - 16399.52+0.51
STOCKS US: S&P 500 - 5248.49+0.86
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7931.98+0.01 CAC40 - 8204.81+0.25
STOCKS EUR:  DAX - 18477.09+0.50
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
ՄԱԿ-ում հայտարարել են աշխարհում պարենամթերքի գների ռեկորդային աճի մասին
05/02/2021 11:45
Կիսվել

ՄԱԿ-ում հայտարարել են աշխարհում պարենամթերքի գների ռեկորդային աճի մասին

Պարենային ապրանքների գների ընդհանուր ինդեքսը հունվարին տարեկան արտահայտությամբ աճել է 4,7 կետով կամ 4,3 տոկոսով՝ մինչեւ 113,3 կետ, ցուցիչն աճում է արդեն ութերորդ ամիսն անընդմեջ եւ հասել է 2014 թվականից ի վեր առավելագույն մակարդակի: Այդ մասին վկայում է ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (FAO) մամուլի տեղեկագիրը: FAO-ն գրանցում է բոլոր կատեգորիաների ապրանքների արժեքի աճ. առավել նկատելին շաքարի, հացաբույսերի եւ բուսայուղերի գներն են: Այսպես, շաքարի գների ինդեքսը բարձրացել է 7 կետով (8,1 տոկոս)՝ մինչեւ 94,2 կետ: Գների աճը բացատրվում է ԵՄ-ում, ՌԴ-ում եւ Թաիլանդում բերքի տեսակների առաջարկի նվազմամբ եւ Հարավային Ամերիկայում չորային եղանակով, ինչպես նաեւ վերջերս նավթի թանկացմամբ եւ դոլարի նկատմամբ բրազիլական ռեալի ամրապնդմամբ. Բրազիլիան շաքարի՝ աշխարհում խոշորագույն արտահանողն Է: Հունվարին հացաբույսերի գների ինդեքսն ամսական արտահայտությամբ բարձրացել է 8,3 կետով կամ 7,1 տոկոսով՝ մինչեւ 124,2 կետ: Նշվում է եգիպտացորենի համաշխարհային գների կտրուկ աճ՝ առաջարկի ընդհանուր նվազման, ինչպես նաեւ Հարավային Ամերիկայում չորային եղանակի պատճառով: Ինչպես նշում է FAO-ն, թանկացել է նաեւ ցորենը, այդ թվում՝ «Ռուսաստանի Դաշնության կողմից վաճառքների ծավալների սպասվող կրճատման պատճառով, որտեղ 2021 թվականի մարտից ցորենի արտահանման մաքսերը կավելանան կրկնակի»:

Բուսայուղերի գների ինդեքսը դեկտեմբերի դրությամբ բարձրացել է 7,7 կետով (5,8 տոկոս) եւ կազմել 138,8 կետ. դա ամենաբարձր մակարդակն է 2012 թվականի մայիսից ի վեր: Ինդեքսն աճել է ութերորդ ամիսն անընդմեջ՝ պայմանավորված արմավենու, սոյայի եւ արեւածաղկի ձեթերի թանկացմամբ, ասվում է տեղեկագրում: Կաթնամթերքի գների ինդեքսը հունվարին աճել է 1,7 կետով (1,6 տոկոս)՝ մինչեւ 111 կետ: Թանկացել է սերուցքային կարագը եւ անարատ կաթի փոշին՝ Չինաստանում լուսնային Ամանորի տոնակատարությունից առաջ մեծ գնումների եւ Նոր Զելանդիայից մատակարարումների սեզոնային նվազման հետեւանքով: FAO-ի գների ինդեքսը մսի համար կազմել է 96 կետ (աճը՝ 0,9 կետ կամ 1 տոկոսով), ցուցանիշն աճում է չորրորդ ամիսն անընդմեջ: Կազմակերպությունը նշում է մսի բոլոր տեսակների գների աճ, ամենից շատ՝ թռչնամսի, հատկապես Բրազիլիայում` ակտիվ պահանջարկի եւ Եվրոպայի երկրներից արտահանման սահմանափակման պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13