Բաժիններ՝

50-ից ավելի երկրներ կարող են էական վնաս հասցնել ԱՄՆ-ին. Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի տնօրեն Քիրոն Սքիները հայտարարել է, որ 50-ից ավելի երկրներ կարող են վնաս հասցնել Միացյալ Նահանգներին: Մարտի 14-ին այս մասին նա պատմել է Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում, հաղորդվում է հարթակի կայքում։

Սքիներն ունկնդիրներին կոչ է արել խորհրդածել XX դարի վերջին Երկրագնդում աշխարհաքաղաքական փոփոխությունների շուրջը: Նրա խոսքով՝ նախկինում ԱՄՆ-ն անհանգստանում էր միջազգային ասպարեզում սոսկ երկու խաղորդների պատճառով, որոնք կարող էին վնաս հասցնել երկրին:

«Չինաստանը միջուկային զենք ուներ, բայց նա ախոյան չէր, քանի որ փորձում էր շահել սառը պատերազմը՝ իրեն դրանից մի կողմ պահելով: Մենք այդ ժամանակ զբաղված էինք ԽՍՀՄ-ի հետ մրցակցությամբ»,- հիշեցրել է նա:

Այսօրվա դրությամբ, Պետդեպարտամնտի բաժն տնօրենի խոսքով՝ 50-ից ավելի երկրներ կարող են էական վնաս հասցնել Վաշինգտոնին եւ դրանով իսկ անհանգստություն են առաջացնում: Խոսքը վերաբերում է ոչ միայն միջուկային հարվածին, նշել է Սքիները: Նրա խոսքով՝ այլ պետություններ կարող են ԱՄՆ-ին վնասել կիբեռպատերազմի, տնտեսական պատերազմի, տեղեկատվական դիմակայության միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս