Քաղաքական 10:24 03/03/2021 Հայաստան

Freedom House․ Հայաստանի վերջին շրջանի ժողովրդավարական ձեռքբերումները վտանգված են

Freedom House հրապարակել է 2021 թվականի աշխարհում ժողովրդավարության զարգացման և ազատությունների մասին զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանի հետ կապված խնդիրներին։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Ադրբեջանական վարչակարգի կողմից ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում անուղղակիորեն սպառնում է ՀՀ-ի վերջին շրջանի ժողովրդավարական ձեռքբերումներին, ասված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2021 թվականի զեկույցում, որն անդրադառնում է անցած տարվա ժողովրդավարության զարգացման և ազատության միտումներին աշխարհում:

Զեկույցի համաձայն անցած տարվա զարգացումները փաստում են աշխարհում ժողովրդավարության մակարդակի հերթական անկման մասին: Ավտորիտար դերակատարները 2020 թ.-ին գործել են համարձակ՝ նպաստելով վերջին 15 տարիների աշխարհում ազատության անընդմեջ անկմանը, ասված է զեկույցում:

«Այս տարվա բացահայտումները փաստում են, որ դեռևս չեն սանձվել ավտորիտար դրսևորումների ալիքը»,- ասում է Freedom House-ի հետազոտությունների և վերլուծությունների գծով փոխնախագահ Սառա Դեբուչին՝ ընդգծելով, որ ժողովրդավարական կառավարությունները պետք է համերաշխ գործեն միմյանց, ինչպես նաև ժողովրդավարության աջակիցների և մարդու իրավունքների պաշտպանների հետ՝ ավելի ազատ և խաղաղ աշխարհ կառուցելու համար:

Ըստ Freedom House-ի՝ ավտորիտար պետությունների կողմից ռազմական ուժի կիրառումը ի ցույց է դնում ժողովրդավարական նորմերի գլոբալ վերանայման փաստը, որի վառ ապացույցներից է, ըստ կառույցի, Լեռնային Ղարաբաղում անցած տարվա զարգացումները. միջազգային նշանակալից ներգրավվածության բացակայության պայմաններում Ադրբեջանը իր ավտորիտար դաշնակից Թուրքիայի օժանդակությամբ հարձակում գործեց՝ ՀՀ-ի հետ երկարատև տարածքային վեճը կարգավորելու համար: Պատերազմը դադարեցվեց Մոսկվայի խաղաղապահ առաքելության միջոցով, որը ամրագրեց Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները, սակայն չկարգավորեց շատ հարցեր:

Ըստ Freedom House-ի՝ այս զարգացումները բացասաբար անդրադարձան ժողովրդավարության վրա. Ադրբեջանի ավտորիտար նախագահ Ալիևի իշխանության ամրապնդումից բացի դրանք սպառնացին ՀՀ-ի 2018 թ-ից ի վեր ժողովրդավարության ոլորտի ձեռքբերումներին, որոնց արդյունքում ՀՀ-ում հաստատվել էր դեպի բարեփոխումներ միտված կառավարություն: Սակայն պատերազմում Նիկոլ Փաշինյանի կապիտուլիացիան բուռն արձագանք առաջացրեց հանրային որոշ շրջանակներում՝ հանգեցնելով կառավարական շենքերի վրա հարձակումների ու խորհրդարանի խոսնակի նկատմամբ բռնության: Զեկույցը շեշտում է՝ նման անկարգությունները սպառնում են երկրի առաջընթացին և կարող են հանգեցնել շղթայված իրադարձություններին, որոնց արդյունքում Հայաստանը կնմանեցվի իր ավտորիտար հարևաններին:

Ավտորիտար կառավարման ընդլայնումը, միջազգային ասպարեզում ժողովրդավարական խոշոր տերությւոնների դերակատարության նվազման հետ մեկտեղ, բացասաբար է անդրադարձել մարդկային կյանքերի ու անվտանգության խնդիրների վրա: Այն ներառում է նաև քաղաքական վեճերը ռազմական ուժի միջոցով կարգավորելու հաճախակի դարձած միտումը, փաստում է իրավապաշտպան կազմակերպությունը՝ ընդգծելով, որ ռազմական գործողությունների հետևանքները փակուղի են բերում բարեփոխումների իրականացման հույսերը, օրինակ, Հայաստանում ու Եթովպիայում:

Freedom House-ը մի շարք երկրների հետ մեկտեղ առանձնացնում է Հայաստանը, որի զարգացումներին կառույցը կշարունակի ուշադրությամբ հետևել: Ազատության ու ժողովրդավարության ցուցանիշով Հայաստանը, ըստ Freedom House-ի, դասվում է «մասամբ ազատ» երկրների շարքին՝ հետխորհդային Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի հետ մեկտեղ: Հետխորհրդային մնացած բոլոր հանարապետությունները, բացառությամբ «ազատ» մերձբալթյան երկրների, դասվում են «ոչ ազատ» երկրների խմբին: Տարածաշրջանում Ադրբեջանի ու ՌԴ հետ մեկտեղ, «ոչ ազատ» երկրներից են նաև Թուրքիան ու Իրանը:

Բացի ճանաչված երկրներից, Freedom House-ն անդրադառնում է նաև չճանաչված կամ մասամբ ճանաչված տարածքներին: Ըստ զեկույցի՝ նման միավորներից «մասամբ ազատ» են Աբխազիան և Լեռնային Ղարաբաղը, իսկ Մերձդնեստրը, Դոնբասը, Ղրիմն ու Հարավային Օսիան «ոչ ազատ» տարածքներ են:

Ընդհանուր առմամբ զեկույցում ընդգծվում է, որ 2006 թվականից ի վեր ոչ ազատ երկրների մասնաբաժինը հասել է ամենաբարձր մակարդակի: Հետընթաց են արձանագրել 73 երկրներ, որոնք ներկայացնում են համաշխարհային բնակչության շուրջ 75 տոկոսը: Նման հետընթաց գրանցած երկրների շարքում են ոչ միայն Չինաստանի, Բելառուսի և Վենեսուելայի նման ավտորիտար պետություններն, այլ նաև ԱՄՆ-ի և Հնդկաստանի նման ժողովրդավարությունները:

Ըստ Freedom House-ի՝ ԱՄՆ, շարունակելով դասվել ազատ երկրների շարքին, անցած տարի՝ Թրամփի նախագահության վերջին տարում, կրկին անկում է գրանցել, այս անգամ երեք միավորով: Այս բացասական միտումը երկիրը դուրս է մղել Ֆրանսիայի և Գերմանիայի նման առաջատար ժողովրդավարությունների խմբից՝ այն ստորադասելով ավելի թույլ ժողովրդավարական ինստիտուտներ ունեցող պետությունների շարքին, ինչպիսիք են, օրինակ, Ռումինիան և Պանաման:

Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը նկատում է, որ նախագահ Բայդենը խոստացել է վերականգնել Ամերիկայի միջազգային դերը` որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջատար պաշտպան, բայց երկրի վարկանիշի վերականգնման համար, այն միաժամանակ պետք է լուծի իր սեփական քաղաքական համակարգի թույլ կողմերը, ասում է Աբրամովիցը՝ շեշտելով, որ հունվարի 6-ի իրադարձություններն ԱՄՆ-ում, երբ հարձակման ենթարկվեց ԱՄՆ Կոնգրեսը, շատ ամերիկացիների համար պետք է ահազանգ հանդիսանան` ամերիկյան ժողովրդավարության հանդեպ ազդարարելով նոր մարտահրավեր:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}