Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրասիական զարգացման բանկը կանխատեսել է Հայաստանի ՀՆԱ-ի 4,2 տոկոս աճ

Եվրասիական զարգացման բանկը կանխատեսել է Հայաստանի ՀՆԱ-ի 4,2 տոկոս աճ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է 2021 թվականի և միջնաժամկետ հեռանկարում բանկի գործունեության տարածաշրջանի թարմացված մակրոտնտեսական կանխատեսումը: 2021-ի համար կանխատեսվել է Հայաստանի ՀՆԱ-ի 4,2 տոկոս աճ: Նշվում է, որ Հայաստանի առանցքային առևտրային գործընկեր Ռուսաստանում ավելի ակտիվ տնտեսական վերականգնումը ուժեղ խթան է հաղորդել առաջին կիսամյակում մեր երկրից արտահանման ծավալներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանում Եվրասիական զարգացման բանկը տարեվերջին ակնկալում է 5.4 տոկոսանոց գնաճ:

Բանկի տվյալներով՝ Բելառուսում գնաճը կազմելու է 8.7 տոկոս, Ղազախստանում՝ 6.7 տոկոս, Ղրղզստանում՝ 7.7 տոկոս, Ռուսաստանում՝ 5 տոկոս, իսկ Տաջիկստանում՝ 7.4 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am