«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորին սպանելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ կատարված սպանության փորձը եղել է պատվիրված. հարուցվել է նոր քրեական գործ:
Քննչական կոմիտեից մանրամասնում են, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Մ.Հարությունյանի նկատմամբ նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների կողմից իրականացված սպանության փորձի մասին ահազանգն ստացվել էր 2017թ. մարտի 25-ին։
ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողությունները, պարզվել շարժառիթը և որ սպանության մեջ մեղադրվող Մ.Հարությունյանի նկատմամբ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացված սպանության փորձը եղել է պատվիրված։
Այսպես՝ դ սում հերթափոխային ծառայություն իրականացնելիս կազմակերպել է դատապարտյալների և կալանավորված անձանց՝ օրենքով սահմանված զբոսանքը։ Նախատեսված ժամանակը լրանալուց հետո վերադառնալիս՝ դատապարտյալներից մեկը՝ 36-ամյա տղամարդը, ում պատվիրված է եղել կալանավորի սպանությունը, մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալին ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մ.Հարությունյանը։ Ապա բացել է խցի դուռը և հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին՝ պարանոցի և դեմքի շրջանում կտրված վերքերի ձևով պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քննությամբ նաև բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ կիրառված բռնությանը մասնակից են եղել նաև նույն քրեակատարողական հիմնարկի երկու այլ դատապարտյալներ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել երեք դատապարտյալի. նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, մյուս երկու դատապարտյալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։
Միաժամանակ, քրեական գործով ձեռք բերված տվյալների հիման վրա՝ հարուցվել է նոր քրեական գործ՝ կալանավորի նկատմամբ սպանության փորձը պատվիրելու դեպքի առթիվ, և ձեռնարկվում են օպերատիվ-որոնողական գործողություններ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները