2263 դիտում
20:12 21-11-2017
Նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնը
Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում անդրադառնալով մայրաքաղաքում նոյեմբերի 21-26-ն անցկացվող «Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել` փառատոնը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
««Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնի շրջանակում այս տարի ևս մեր մայրաքաղաք են այցելելու աշխարհի տարբեր երկրների առաջատար գովազդային գործակալությունների լավագույն մասնագետները: Միանշանակ է, որ այս միջոցառումը լավ հարթակ է գովազդի ոլորտում տեղական ներուժը միջազգային հանրությանը ներկայացնելու, ինչպես նաև մեր կողմից միջազգային փորձն ուսումնասիրելու համար»,-նշել է Տարոն Մարգարյանը՝ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը հանձնարարելով ապահովել փառատոնի ընթացքի պատշաճ լուսաբանումը:
Նմանատիպ նյութեր
2653 դիտում
20:28 20-11-2017
Նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի Երևանի արտաքին գովազդի երկրորդ փառատոնը
3250 դիտում
21:12 21-11-2016
Մեկնարկել է Երևանի արտաքին գովազդի առաջին միջազգային փառատոնը
1998 դիտում
15:10 22-11-2017
Մեկնարկել է Երևանի արտաքին գովազդի 2-րդ միջազգային փառատոնը