1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի առաջնությունն անցկացնում են երկու փուլով` նպաստելով մարզիկներին ավելի շատ միավորներ վաստակելուն. Գագիկ Սարգսյան

Հայաստանի առաջնությունն անցկացնում են երկու փուլով` նպաստելով մարզիկներին ավելի շատ միավորներ 
վաստակելուն. Գագիկ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկորդները մեկնարկում են երկրի առաջնությունում, որը վարկանիշային է:

«Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանի առաջնությունն անցկացնում ենք փուլերով, այդ կերպ հնարավորություն տալով մարզիկներին շատ մեկնարկներ ունենալ, իսկ մարզիչներին` հետևելու մարզիկներին: Կարևոր է նաև այն, որ առաջնությունը վարկանիշայի է և մեր մարզիկներին ավելի շատ միավոր վաստակելու հնարավորություն է տրվում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում առանձնացրեց Սարգսյանը: Վերջինիս խոսքով` առաջնության երկու փուլերից հետո 2 տղա և 2 աղջիկ իրավունք կստանա մասնակցելու աշխարհի առաջնությանը, որ նախատեսված է անցկացնել Գերմանիայում փետրվար-մարտին:

Անդրադառնալով առաջնության մասնակիցների քանակին` դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը փաստեց, որ կմասնակցեն երկրի առաջատար մարզիկները` Գյումրիից, Վանաձորից և Աշոցքից:

«Կորոնավիրուսի պանդեմիան իրապես ազդեց մարզիկների արդյունքների և միջազգային մրցաշարերի մասնակցության վրա: Սա վերջին վարկանիշային մրցաշրջանն է Պեկինի 2022 թվականի Օլիմպիական խաղերի համար և ստացվում է այնպես, որ մենք դեռևս վերջանականպես չգիտենք, թե մարզիկները ինչ մրցաշարի կկարողանան մասնակցել»,-ասաց նա:

Սարգսյանն  շեշտեց, որ դժվարին իրավիճում են, քանի որ Հայաստանում էլ բավականաչափ ձյուն չկա: Փետրվարի մեկնարկին կկայանա նաև լեռնադահուկային սպորտի երկրի առաջնությունը, որը ևս վարկանիշային է:

Հայաստանի դահուկավազքի վարկանիշային առաջնությունը կանցկացվի հունվարի 17-18-ին Աշոցքում: Առաջնությունը բաղկացած կլինի երկու փուլից: Հունվարի 17-ին 5 կմ դասական ոճում կմրցեն կանայք, 10 կմ` տղամարդիկ, իսկ հունվարի 18-ին` 5 կմ ազատ ոճ կանայք և 10 կմ` տղամարդիկ:

Երկրորդ փուլը նախատեսված է փետրվարի 12-14-ը:  

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան նախատեսում է նաև դահուկավազքի կիսամարաթոն անցկացնել` Աշոցք-Արփի ուղով, որն իր տեսակով առաջինը կլինի: Այս տարի նաև կսկսի գործել սպորտային տուրիզմի ակադեմիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]