News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ քարտուղարությունում՝ ղազախական կողմի նախագահությամբ, տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ու լիազոր ներկայացուցիչները եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալները, հաղորդվում է ՀԱՊԿ կայքում:

Քննարկել եւ մշակվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման մասին Համաձայնագրի նախագիծը: Փաստաթղթի նախագիծն ուղարկվել է ՀԱՊԿ անդամ պետություններին ներպետական համաձայնեցման համար:

Պաշտպանության նախարարների խորհրդի եւ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի «ՀԱՊԿ մինչեւ 2025 թվականի ժամանակահատվածի համար կառավարման մարմինների համատեղ պատրաստման եւ ուժերի ու միջոցների ձեւավորման միջոցառումների ցանկի մասին» որոշման նախագծի քննարկման ու մշակման արդյունքներով որոշում է ընդունվել այն ներկայացնել պաշտպանության նախարարների խորհրդի եւ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի քննարկմանը:

Քննարկվել են նաեւ մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերել են ՀԱՊԿ ճգնաժամերի արձագանքման կենտրոնի գործունեությանը, որոնք Մշտական խորհրդի նիստի ավարտին ուղարկվել են ներպետական համաձայնեցման:

ՀԱՊԿ ձեւաչափում նախատեսված տեղեկատվության փոխանակման շրջանակում, որն անմիջաբար վերաբերում է Կազմակերպության անդամ երկրների անվտանգությանը, Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը ՀԱՊԿ Մշտական խորհրդի անդամներին տեղեկացրել է Նախիջեւանի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանի տեղամասում ստեղծված իրավիճակին:

ՀԱՊԿ քարտուղարությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունների զարգացման դինամիկայով 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ