ԱԳ նախարար․ ՀԱՊԿ-ը դիտարկել է ՀՀ-ին ռազմատեխնիկական օգնության հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն է 7 դեկտեմբերի 2022 - 19:02 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ՀՀ ակնկալիքներին ՀԱՊԿ-ից, ասել է, որ ակն մեկն է՝ հստակ արձանագրել այն, ինչ տեղի է ունեցել՝ Ադրբեջանի ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք։ «Ակնկալիքը մեկն է՝ հստակ արձանագրել, որ Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորում և այլն։ Եվ այդ արձանագրումից բխող գործողությունների ձեռնարկում», - ասել է նախարարը։ Պատասխանելով ՀԱՊԿ կողմից առաջարկվող միջոցների մասին հարցին՝ Միրզոյանը հաստատել է, որ ՀԱՊԿ-ի կողմից դիտարկվել է այդ թվում նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, բայց իրենց համար առաջնայինը քաղաքական գնահատականն էր։ «Մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն է, արձանագրումը մեր դաշնակիցների կողմից, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք։ Այնուհետև կարող ենք դիտարկել նաև մնացածը», - հավելել է Միրզոյանը։ Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ասել էր, որ մշակվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու 6 կետանոց միջոցառումների համալիր, որը հավանության է արժանացել բոլոր պետությունների կողմից և դա միջոցառումների բավականին ծանրակշիռ փաթեթ է։ «Դա ՀՀ տարածքային ամբողջականությանն ապահովմանը միտված լրացուցիչ քաղաքական և դիվանագիտական աշխատանք է, 2 ամսով դիտարկման առաքելության ծավալման երկարացումն է, որն իր աշխատանքային խմբերը կտեղակայի սահմանի երկայնքով՝ բարդ տեղամասերում, ինչ թույլ կտա անհրաժեշտության դեպքում օպերատիվ միջոցներ ձեռնարկել։ Դա նաև ռազմատեխնիկական աջակցություն է»,-ասել է Զասը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |